Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու սիրուն կմեռնե՞ն․ ո՛չ, ո՛չ․ մեռելները չոր ու ձգված են լինում, իսկ Կլարան պառկել է, երևում է բարակ հագուստի ծալքերի տակից սիրուն կուրծքը, կլոր ուսերն ու ազդրները․․․

Տատը խելակորույս համբուրում է, նրան կանչում, համոզում, տրտնջում․․․

― Դե՛հ, վեր կաց, անմիտ աղջիկ, խաղ մի անի, մի վախեցնի ինձ․ թե շուտ եմ եկել, վեր կաց, գիշերը չեմ քնել, երազները քրքրեցին սրտիս մնացած կտորն էլ․․․ ասացի գնամ զավակիս տեսնեմ, մխիթարվեմ։ Լսո՞ւմ ես, Կլարա։ Դե՛հ, վեր կաց․․․ ճանապարհին Միշային պատահեցի, շատ բարև արավ․․․ ե՛լ, զավակս, սիրտս այնպես տրոփում է․․․ Կլարա՜․․․

Կլարան լուռ էր։ Նրա փոխարեն մահը պատմեց պառավին իր մութ արարքի մասին․․․ Ու պառավը սոսկումով նկատեց թոռան գանգի արյունահոս վերքերը, կարմիր արյունը, որ ներկել էր նրա սպիտակ ուսն ու բարձը։

26

Տատը նայում էր գերեզմանափորի մազոտ դեմքին և զարմանում, որ նա այդպես անտարբեր փորում էր փոսը․ այդպես միայն մարգեր են փորում գարնանամուտին։

― Կյանքը կատակ է,― փնթփնթում էր տատը,― ո՞վ կհանդգնի փոխելու սիրուն Կլարային այս մութ փոսի և սև հողի գույնի հետ․․․

Պետք է հոգու կորով ունենալ և մինչև վերջը լուռ ու անտրտունջ դիտել կատարվածը, մինչև որ կատարվի հրաշքը և տատ ու թոռ մազոտ գերեզմանափորին ծաղրելով տուն գնան ու ապրեն առաջվա պես հաշտ ու համերաշխ․․․ Իսկ բանվորները ինչպես լուռ են, բանվորուհիները փսփսում են ցավակցում տատին, անմիտ կանայք, միայն լալ ու ցավակցել գիտեն․․․

Երբ բանվորները խոժոռ ու քինառու հեռացան գերեզմանոցից, տատը նստեղ հողաթմբի վրա, զառամյալ գլուխը կախեց կրծքին ու էլ չշարժվեց․․․

― Տա՛տ,― բռնեց նրա պաղ ձեռքը Միշան ու անմխիթար հեծկլտաց,- տատ, շատ էի սիրում․․․ մի խոսք ասա, կխելագարվեմ․․․

1913թ․ Նախիջևան

18․ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ես ծնվել եմ 1876 թվականի օգոստոսի 18-ին, Երևանի նահանգի Ալեքնադրապոլ քաղաքում, արհեստավորի ընտանիքում։

Գրագիտություն ինձ սովորեցրել են կույսերը, որոնց ազդեցությանն