Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անպայման իր անունն ու ազգանունն է գրում։ Ես էլ մի ավերակ մատուռ եմ․․․ (Անտոնը բաց է թողնում նրա ձեռքը):

ՄԱՐԹԱ.— Բարկացա՞ր։

ԱՆՏՈՆ.— Բոլորովին. ի՞նչ իրավունք ունեմ։

ՄԱՐԹԱ.— Ստելը քեզ չի սազում, ես աչքերումդ կարդում եմ, որ ստում ես չարաչար։

ԱՆՏՈՆ.— Եթե աչքերիս այբբենարանը կարդալ գիտենայիր, այդ և մի քանի նման հարցեր չէիր տա ինձ, երբե՜ք․․․

ՄԱՐԹԱ.— Սովորիր բոլորը, այն ժամանակ կխոսենք միմյանց հասկանալու համար․․․

ՄԱՐԹԱ.— (Մտածում է) Գիտե՞ս, ես խաղում եմ քեզ հետ։ Ոչ թե դու, այլ ես ինքս եմ ստում։ (Բռնում է Անտոնի ձեռքը): Ես քեզ այն չեմ ասում, ինչ-որ մտածում եմ։ Չեմ էլ կարող ասել։ Սակայն լսիր միայն այս փոքրիկ ճշմարտությունը, որոշ ծրագրով, միտումներով մարդուն ուղղել, ինչպես ասում ես «հեղաշրջել» չի կարելի, Անտոն, հավատա ինձ․․․

ԱՆՏՈՆ.— (Ժպտում է) Այդ ի՞նչ մարդու մասին է խոսքդ։

ՄԱՐԹԱ.— (Նույնպես) Մի մարդու, որին միայն կշտամբում են ու խրատում։

ԱՆՏՈՆ.— Ասա այն մարդուն, որ նրան միայն սիրում են ու գուրգուրում (Ծիծաղում են):

ՄԱՐԹԱ.— (Խաղում է Անտոնի գոտու հետ և զննող հայացքով նայում նրա դեմքին):

ԱՆՏՈՆ.— Ինչ ուզում ես ասա, լավ աղջիկ ես։ Ես գոհ եմ, որ պատահեցի քեզ, իսկ բախտավոր կլինեի, եթե մի բարոյական, գաղափարական կապ հաստատվեր մեր մեջ, հասկանայիր ինձ, ապրեիր գիտակցորեն, նայեիր կյանքին բաց աչքերով։

ՄԱՐԹԱ.— (Լայն բանալով աչքերը) Ես այդպես էլ նայում եմ։

ԱՆՏՈՆ.— (Ժպտում է) Ո՛չ, Մարթա, ցավալին այն է, որ չես նայում։ Ոչ թե միայն դու, այլ առհասարակ մեր բոլոր աղջիկները, չնչին բացառությամբ։ Ես մի կողմ եմ թողնում բուրժուական ընտանիքում սնվածներին, մի կողմ եմ թողնում քաղքենի պատմական ավանդություններով լճացած ու ճահճացած միջին դասակարգի աղջիկներին, այլ վերցնում եմ քեզ և բոլոր բանվորական միջավայրում մեծացածներին ու չեմ կարող ներել ձեզ․․․

ՄԱՐԹԱ.— (Հորանջում է) Սկսե՜ց․․․

ԱՆՏՈՆ.— (Ոգևորված) Չեմ կարող անտարբեր նայել ձեր մոլոր մտքերին ու քնած հոգուն։ Կյանքի անիվը պտտվում է արագ։ Այս օրը երեկվա նման չէ, վաղը գալու է նոր հովերով, նոր պահանջներով, իսկ դուք այդ չեք զգում, չեք տեսնում։ Ձեզ լափել է անձնական բարօրության