Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լրացավ, իսկույն Մարթայի հետ կգնամ ջութակ գնելու․ ահ, ինչպե՜ս նվագելու եմ, լավ սրտառուչ երգեր։ (Ցնորամիտ, անշարժ հայացքով)։ Ես այդ երգերն այժմ գիտեմ․․․ Զգում եմ, նվագեցի, աստված վկա, լաց կլինեք (Մնում է լուռ և ապա պատից վար է առնում մի հնամաշ ջութակ և նվագում ինչ-որ տրտում հառաչանքով, լայն բացված աչքերը հառած մի կետի:

ԱՆՏՈՆ.— (Շոյում է) Լավ երեխա (Փող է տալիս ու նստում մոտը):

ՄԱԿԱՐ.— (Սթափվում է) Շնորհակալ եմ, քեռի։ (Խաղում է փողի հետ) Այսօր երբ հավաքածս քուրջերը տարա, Շմարցի պառավ մայրը մենակ էր.— «Նստիր,— ասաց,— կխոսենք, դու լավ տղա ես»։ Նստեցինք բակում։ Ես նրան պատմեցի, որ չեմ ծխում, օղի չեմ խմում մյուս քուրջ հավաքողների նման։ Հավաքում եմ փող, որ ջութակ գնեմ։ Նա ինձ ապուր տվեց ձկով եփած և ասաց, որ աղոթելիս հիշեմ իր որդի Ահարոնին, որ մեռցրել են չար մարդիկ։ Իսկ ես նվիրեցի նրան աղբանոցում գտած մի փոքրիկ մկրատ։ Այդ մկրատը ես վճռել էի տալ մեր դրացի աղջիկ Անուշին, բայց չտվի. անպիտան, երես առած աղջիկը չի ուզում հետս խաղալ, ասում է, որ իմ դեմքը նման է եկեղեցում կախված մի սրբի դեմքի․․․ Խիստ բարի կին է այդ պառավ հրեան և միշտ լաց է լինում: Երբ ջութակ գնեմ, նա ինձ սովորեցնելու է մի հրեական երգ, որ ինքը երգելիս է եղել Լեհաստնում իր օրիորդ ժամանակ։ Նա առաջ այնքան գեղեցիկ է եղել, որ թագավորի որդին նրան չի առել կնության լոկ հրեա լինելու պատճառով․․․

ԱՆՏՈՆ․— (Ցույց տալով ջութակը) Իսկ այս ո՞վ է գնել։

ՄԱԿԱՐ.— Մարթան։

ԱՆՏՈՆ․— Վաղո՞ւց է։

ՄԱԿԱՐ.— Երեք տարի կլինի, այն ժամանակ մենք լավ էինք ապրում. ձեր սենյակում կենում էր հիվանդ օրիորդը, նա էլ ջութակ ուներ ու մի օր բարկացած խփեց պատին, փշրեց։ Ես չէի սիրում նրան, իսկ նա Մարթային շատ էր սիրում․ կարդալ, գրել սովորեցրեց: Այն ժամանակ Մարթան վատ էր․ տուն չէր գալիս շաբաթներով, հորս նման հաշիվը չէր ճանաչում, օգնում էր ամենքին, իսկ օրիորդը կռվում էր նրա հետ և լալիս էին երկուսն էլ։ (Խորհրդավոր) Այժմ Մարթան խնամում է օրիորդի երեխային, որ ապրում է գյուղում մեր քավորի մոտ։ Մարդու բան չասեք, Մարթան ինձ կծեծի․․․ Այդ օրիորդի պատճառով Մարթան իր փողերը վատնեց, նա մեզ մոտ ապրում էր տիրուհու նման, նրա պատճառով բանտ նստեց․․․

ԱՆՏՈՆ․— Ինչո՞ւ։

ՄԱԿԱՐ.— (Հպարտ) Գնացել էր օրիորդի ամուսնու մոտ, ապտակել էր նրան, վատ խոսքեր էր ասել։ Հետո խաբեցին, որ երեխան մեռել