Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է։ Մարթան մի թուղթ տարավ ու փող ստացավ, որ օրիորդը բժշկվի, սակայն նա մեռավ, փողը մնաց երեխային։ Իսկ եթե նա էլ մեռնի, կմնա Մարթային, օրիորդն է գրել այդպես։

(Ներս են մտնում Մարթան և մի ներկված, դեղին մազերով, գունատ նիհար աղջիկ, որ հեկեկում է):

ՄԱՐԹԱ․— Հանգստացիր, կտեղափոխվես ինձ մոտ, կապրենք միասին։

ՄԱԿԱՐ. — (Անտոնին, խորհրդավոր) Տեսնո՞ւմ եք․․․

(Աղջիկը սրբում է աչքերը և խաչակնքում: Անտոնը մտնում է իր սենյակը: Մարթան հետևում է աչքերով)

ԱՂՋԻԿԸ․ — Այսպես, հագուստներս տանտիրուհին է գրավում վարձի փոխարեն ու ինձ փողոց նետում, գնում եմ Պաշայի մոտ։ (Ժպտում է) Դու տեսե՞լ ես նրա ամուսնուն, անբախտ Պաշա։ Հա, նրա ամուսինը հյուրանոցում է, ինձ հանգիստ չի տալիս։ Պաշան վիրավորվում է ու ինձ մեղադրում, որ գրավում եմ նրա ամուսնուն ու վռնդում է։ Մի քանի օր ցերեկները թափառում էի, իսկ գիշերները քնում պուրակում: Այսօր լսեցի, որ իմ (ուզում է հայհոյել, Մարթան արգելում է) սիրեկանը չէ թե Ռուսաստան է գնացել մեռած մորը թաղելու, այլ կապվել է մի պառավ պոռնիկի հետ։ (Լալիս է ու հազում սաստիկ):

ՄԱՐԹԱ.— (Կարեկից) Հանդարտվիր։ Ես կգնամ նրա մոտ, կխոսեմ։ Գուցե սիրո՞ւմ էիր․․․

ԱՂՋԻԿԸ.— (Անփույթ) Ի՜նչ սեր, ո՞վ է ինձ սիրել, որ ես էլ ուրիշին սիրեմ։ Դժվարն այն է, որ երկու հատ մատանիս ծախեցի ու նրան նոր կոշիկներ գնեցի։ Կոշիկները հին էին, իսկ ես չէի ուզում, որ աղջիկները ծաղրեն նրան։ Ես ամենքին էլ խաբել էի, որ 20 ման. ռոճիկ է ստանում, իսկ Ռուսաստանում էլ հող ու խրճիթ ունի։ Ահա թե ինչ։ (Լալով) Իսկ այժմ նա ապրում է ուրիշի հետ իմ սեփական կոշիկները հագին։ (Հազում է) Կուրացնելու եմ երկուսին էլ, պատմելու եմ ամենքին, որ նա ինձ տանում է․․․

ՄԱՐԹԱ.— (Դարձյալ խանգարում է) Լռիր, կան բաներ, որոնց մասին չեն խոսում․․․

ԱՂՋԻԿԸ.— (Ծիծաղում է) Տեր Աստված, կարծես оրինավոր կին լինեմ (Հազում է):

(Մտնում են անկարգ, աղմուկով մի խումբ աղջիկներ):

Ա. ԱՂՋԻԿ.— Քո արածը խոզություն է. ինչո՞ւ չես երևում։

Բ. ԱՂՋԻԿ.— Անցյալ կիրակի Դոնի ափին քեֆ արինք. եղեգնուտի միջից մի վերարկու գտա, ծախեցի 3 մանեթով․

(Պտույտ է գալիս կրունկի վրա: Անտոնն ուզում է դուրս գնալ: Լիզան մոտենում է ու բարևում: Նա ժպտում է ու փախչում):