Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շուշանով ծաղկած դաշտերուն վրա պատերազմները վերջացան,
Ու գետնափորերու մեջեն գեղեցկուհիներ դագաղներու կհետևին,

Եվ իրենց դեմքերը հողին ծռած՝ երգեցին․..


«Օ՛ աճապարեցեք, մեր ցավագին մի սերը սառեցան այս անիրավ

խավարներեն...

Աճապարեցեք դեպի մատուռն, ուր կյանքն ավելի գթած պիտի

ըլլա.

Գերեզմաննոցին մատուռն, ուր մեր եղբայրը կքնանա․․․»։

Հոգիիս մեջ այրի կարապ մը կտանջվի,
Ու հոն նոր թաղված մեռելներուն վրա
Աչվըներես վար՝ արյուն անձրև մը կտեղա...
Անդամալույծներու բազմություններ կանցնին սրտիս

ճամփաներեն,

Ու բոբիկ ոտքերով կույրեր անոնց հետ՝
Աղոթողի մը պատահելու աստվածային հույսով...
Եվ անապատներու կարմիր շուներն ամբողջ, գիշեր մը լացին,
Հուսահատորեն ավազներուն վրա ողբալե հետո,
Անծանոթ ցավի մը համար՝ որ չի հասկացվիր...
Ու մտածումիս փոթորիկը անձրևին հետ դադրեցավ.
Սառած ջուրերուն տակ ալիքներն անգթորեն բանտարկվեցան.
Հսկայական կաղնիներուն տերևները, վիրավորված թռչուններու,

նման,

Հոգեվարքի ճիլերով վար ինկան.
Եվ խավարչտին գիշերն անհունորեն ամայացավ,
Ու մենավոր ու արյունոտ լուսընկային հետ,
Մարմարյա անշարժ ու բյուրավոր արձաններու պես՝
Մեր հողին բոլոր մեռելներն իրարու համար աղոթքի ելան...1903


24. ՀԱՆԳԻՍՏԻ ԻՐԻԿՈԻՆ

Բոլոր խարտյաշ իշխանուհիները պորփյուրե պալատներուն, Տոնի երկայն վերարկուներով, Ապրիլի կեսօրի մը մեջեն,