Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու հիմակբաժնվինք ձեզմե՝ ավետելեն՝
Թե ձեր բազուկները ձեր ընդվզումի զավկըներուն բազուկներն են

այսուհետև,

Ու ձեր հավատքը մոլեգնութլունն Է անոնց՝
Որ մոխրակույտերու ու դիակի մինչև աստղերը բրգավորումներեն

խելահեղած,

Սա չորս կողմի առապարներեն, բլուրներէն ու
ապառաժներեն վեր,

Ձեր աստվածացումը օրհներգելով պիտի երիվարեն, ահավասի՜կ,

Ո՛վ գիտե, դեպի ո՜ր հաղթանակները կամ դեպի ո՜ր պարտությոլնները
փառավոր.. .»։


ԱՐՇԱԼՈԻՅՍՆԵՐԸ

Ու արհավիրքով լեցուն Մեռելները այն ապառաժուտ

բլուրներու տակեն,


Որոնց վրա ըմբոստացումի մեր կարավանը կլեռնավորվեր,
Հանկարծ իրենց մերկ բազուկները դեպի մեղի տարածելեն,
Նորեն կյանքը վերագտածի իրենց երդերը ցնորաբեր,
Ամենքը մեկ, անշարժ ու երկյուղած ու մղձավանջային,
Տարօրինակ երջանկությունով մը երգեցին․․․։

« Օ՜կա՛նգ առեք ձեր վերելքին վրա, ով դյուցազունները վաղվան,
Ու մտիկ ըրե՛ք անոնց, որոնք փառքիր օր մը մահն անարգեցին
Ձեզի ու մեր ամենուն համար...
Մենք, մեռելներս, ձեզի հետ ենք այս առավոտ,
Այլևս մեր բազուկի ոսկորներուն ճարճատյունները, գիտե՜նք,

դիվային,

Սրունքներնուս երկայնքն ի վար ու ձեր ականջին,
Մահագուժորեն պիտի չի հնչեն..․։
Քանզի մեր կմախքները՝ ալ դագաղներեն ու ավերակներեն դուրս,
Սա՛ ծաղիկներուն նման, վեբեն հորդող լույսերուն տակ,
Օ՜, ավետի՜ս ձեզի, ավետի՛ս ձեզի, ալ կսկսին պայծառորեն.

մսավորվիլ...։