Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեր կյանքին առջև փակ աչվըները սա լույսերովը ոռոգելեն՝
Խմեցե՜ք նախ այդ շողերեն որ արյունն Է ձեր փառավոր հայրերուն,
Ու հետո ամեն օր մեր առույգ ստինքներուն կաթը կենդանարար,
Սեր ամեն մեկը պիտի ընե այնպես, ինչպես որ ձեր հայրերը

մեզի համար

Սա դաշտերուն մեջը անձնուրացորեն եղան.․․։
Ուրեմն Օվսաննա՜ ձեզի, դո՜ւք՝ մեր միսը, ու դո՜ւք՝ մեր հոգին,
Ու Օվսաննա անոնց, որոնք զձեզ մեզ համար փառքի օր մը

ստեղծեցին
..․»։

Երգերը դադրեցան, մինչդեռ հանկարծ՝ հայտնվեցավ որ,
Անգին, անծայրածիր ու հեռավոր արտերուն վրա,
Բոլոր երիտասարդ ու լայն ու հուժկու հերկողները մեր վաղնջական

հողերուն,

Իրենց խելահեղ եզներն երկաթներուն լծած, ու համառորեն
Ադամանդյա արգասավոր Արշալույսները կարորեն․․․։

ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Մարմարի ո՞ր ապառաժներեն արդյոք իրենց իրանները կառուցին...
Ու ո՞ր գինիեն, ո՞ր թույնեն և կամ ո՞ր արյունեն հրավառ,
Այսպես իրենց աչվըներն ու մտածումը սա՜ Խենթությանը

հանգեցան...

Ո՞ր սարերուն վրա ու ի′նչ կռաններով այս արշավանքի գիշերվանը

համար,

Իրենց սա′ կայծակներու հանգույն սուրերը կարողացան

դարբնելու․․․

Ու վերջապէս, ըսե′ք, ո՞ր խավարներուն երկինքեն Է որ նվաճելով

սանձեցին,

Այս բյուրավոր երկաթե երիվարներն ահարկու...

Ու հորիզոններուն ու հողերուն բոլոր գոտիներեն,
Այսպես, վայրագորեն ու քինահույզորեն ու հաղթականորեն,