Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եկա՜ն, եկա՛՛ն, եկա՜ն Անոնք, իրենց դռույթովը դժոխային
Սասանելեն դաշտավայրը, ուր մենք բոլորս առավոտին լույսերեն

գինով,

Վճռական օրվանը համար՝ որ «օրերուն Օրն է» ըսին,
Իրենց խառնվեցանք զանգվածելու համար այդ Փոթորիկն

ապերասան,

Որուն անողոք ճամփան, արդեն մեր ամենուն ալ ճամփան էր․․․։

Ու երբ լուսինը եղերականորեն դեպի երկինք կամբառնար,
Խավարներուն անդունդները իր հրդեհներն անտառելեն՝
Հանկարծ՝ հորիզոնին վրա, Ուրվական մը, թերևս արքա մը՝ մեր հին

փառքի օրերեն,

Որ հողեն հառնած ըլլալու եղերական երևույթն ուներ,
Իր խույրը ձեռքը՝ զրահը արեգակի նման կուրծքին՝
Ու իր վահանը ըմբոստներուն դեմը բռնելեն,
Կույր աստվածի մը հանդիսավորությանը համեմատ, ծանրադեմ,

ըսավ․


«Զավակնե՛ր, նախ սպասեցեք որ իմ խավարյալ աչքերուս մեջեն,

դարեր ի վեր,

Գերեզմաններեն լեցված դեղին հողը վրա թափելեն, ձեզի խոսիմ...
․․․․․․․․․․․․․․․․․․
«Ու ահավասի՛կ, ձեր հոգիները կճանչնամ ձեր ճակատներուն

բոցեն,

Ու ցեղիս արյունին ձեր մեջ եռալը երջանկորեն մտիկ ըրի...
Գիտեմ ձեր Ցավը, որուն մոլեգին ծնունդն է ձեր ըմբոստացումն

այսօրվան...

Իմացա, գլուխս ձեռքերաս մեջ ու դագաղիս տախտակներուն

արմնկած,

Իմացա բոլոր ճիչերն ու հծծյուններն Անմեղներու անագորույն

կոտորածին...

Ու սերունդներուս սրտերեն հոսած արյունը կրակե,
Ավա՜ղ, հողին մեջեն սուզվելով իջա՜վ, եկա՚վ, իմ խեղճ

ճակատըս թրջելու...։

«Բայց արշավելե առաջ, նախ՝ հորիզոններուն առագաստեցե՛ք
Սա՛ դրոշը՝ որ Դրոշն եղավ ձեր հայրերու Հաղթանակին,
Ու ձեր քայլերն շտապելու և հոգինիդ դեռ փոթորկելու համար,