Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոսկեշեփորիս ունկնդրեցե′ք որ շունչիս մնջեն մեր Վրեժը պիտի

հնչե...։

Ուրե՜մն, Հառա՜ջ, Հառա՜ջ, ո՜վ Ըմբոստացումի զավկըներս

արյունաբիբ,

Եո գիտեմ, որ կյանքին հանգիստն ու խաղաղությունը այս

երկնքին տակ,

Ձեր հաղթանակեն վերադարձին ցնծությունով պիտի երգեք...»։

Ու հրեղեն Անցյալին տեսիլքն իր ոսկեկուռ պատանքը ուսին,
Հորիզոնին մեջեն հանդարտությամբ անհայտացավ,
Մինչդեռ գերագույն Խռովքին փողերը ռազմին համար հնչեցին,
Ու ձիերը մեր երկաթե ազդրերուն տակը ծառացան.
․․․․․․Ու գունդերը բախվելեն՝ Վրեժին ու Եղեռնին,
Մարմին մարմինի ընդխառնումը փոթորկեցավ։
Օ՜, այն ընդհարումները օրեր ի բուն, մեկմեկու վրա փլչող

իրաններու...

Ու պաղատանքներն ու գալարումները, զոր մեր կրակներն

անոնցմե կկորզեին,

Ու դեռ անապատում ճարճատյունը հոշոտվող լանջքերուն...
Ու ագռավներուն բազմությունը, սև անտառի մը այնչափ նման,
Որ հարատև՝ իրիկվընե իրիկուն՝
Մեր սուրերեն ինկած դիակներուն վրա խավարին պես

կտապալվեր․․․։

Գիդեր մը, արյունուշտ կատաղանքի ու կորուստի գիշեր,
Ուր ամեն դի արյունին ազատարար սահանքները մեր ձեռքերովը

պեզվեցան...

Քանի՜ քանի՜ վիրավոր մարտիկներ
Իրենց հերոսի փառավոր պարտութենեն ամոթահար,
Մեր բոլորին առջև, սարսափին տակ ու թշնամիին դիմաց
նորեն ապարդյունորեն չի մեռնելու համար,
Իրենց քանդված մարմինները դեպի զմեզ ջարմելեն՝
«Հաղթանակի՜ն, Հաղթանակի՜ն, Հադթանակի՜ն...»
Մոլեգնաբար որոտալեն,
Իրենց՝ պողպատե սարերը ակռաներուն տակ փշրելով՝ կյանքեն

հուսալի՜ց մահացան...։