Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես մեր՝ արհավիրքի կարավանները կամքի զորավորներուն,
Պղինձե ու կապարե աննվաճելի պաանեշներն եզան,
Որոնց դիմաց Ոճիրն իր մարմինը բախելեն պարտասած՝
Օր մը, վախճանական անկումի չարաշուք օր,
Իր ձեռվըներովն իր ոսկրակույտերը քաղաքներու նման,
Մեր փառքի պատվանդանին տակն ահավոր,
Գերիաբար ծունկի եկած՝ կնդրուկի տեղ հրկիզեց․․․
Եվ արծաթյա առավոտի մը ընդմեջեն,
Մեր կարմիր քղամիդներովն անհունորեն փաթթված,
Բոլորովին համրացար ու հաղթական՝ ռազմադաշտը նկատելու

համար՝

Մեր խոլական երիվարներն թշնամիին բեկորներուն վրա,
Փոթորկին պես ու քառաբշավ արձակելե հետո...
Դարավանդի մը գագաթը բարձրացանք,
Տարփորեն, մեր ռընգունքներն Ազատության հորիզոնին՝
Ալ վերջապես Եղեռնին ծովատարած տաք արյունը հոտոտելու․․․։

ՀԱՂԹԱՆԱԿԵՆ ՀԵՏՈ

Բայց մեկը, դարավանդին վրա, իր արյունաթաթավ քզամիդը

հովուն

Ու իր ջահին բոցովը մեռելակոլյտերը լուսավորելեն,
Իր կերպարանքը դեպի մեզ՝ քաղցրաբար ըսավ․
«Եղբալրնե′ր, թեև գիտեմ որ ձեր անձնվերի՝ ճակատներն այս

պահուն,

Խավարներեն նոր ծնանող սա արշալույսին դիմաց,
Հաղթանակին հուրերովը կաղամանդվին...
Թեև գիտեմ որ ձեր աչվըները տակավին
Ծովատարած Արյունին նկատումեն չարբեցան,
Բայց այսօր Հանգրվանին վրա, մեր մայրերուն գիրկը ժամանելս

առաջ,

Եկե՜ք, նախ մեր ուսերուն արյունոտած վերարկուներովը հրավառ,
Այս փառքերու Փառքին գագաթեն, անմիջապես,