Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գանգերու, բազուկի ու տրորված իրաններու,
Գթությո՜ւն հայցող սա փլատակները պատանքենք,
Ու հողին ընդերքը հաղթանակին լուրովը լուսավորելու համար
Բոլորդ մեկ ձեր սուրերուն կրակը անոր խորքը մխրճելեն՝
Թաղեցե՛ք զանոնք անոր մեջ, ուրկե մեզի մեր հաղթանակը բերին․․․
Ու հետո, վերջապես, ինծի հետևեցեք դեպի քավությունը սա

մրրկոտ ջուրին՝

Որ մեր հայրերուն դիակներովը բեռնավորված,
Իր արհավիրքեն զանոնք այն չափ ատեն սա ապառաժներուն

դիմացը կփշրեր.․․

Եկե′ք ձեր արյունոտ դաստակներն հուժկու,
Իմ արյունոտ դաստակներուս հետ,
Անոր սրբագործող ալիքներուն մեջը մաքրելու,
Քանզի, այն իդեալը՝ զոր մեր երիտասարդի մտածումը պայծառ,
Մեր դարավոր հողին համար սրբորեն քանդակեց,
Երբեք, և ճշմարիտ, ճշմարիտ կըսեմ ձեզի,
Այլևս ո′չ հաղթանակներու ազատաբեր սուրերուն,
Ու ոչ ալ արյունին ահեղությանը պետք ունի»։
Իր խոսքերն ավարտեցան, մինչդեռ,
Առտվան հովին թևերուն հետ, որ ոդևարները կսարսեր,
Գիշախանձ անգղերու փոթորկի մը այնչա՜փ նման,
Մեր վերարկուներն իրենց կարմիր նախճիրին տակ
Բովանդակ ռազմադաշտը մեր նայվածքներեն դիապատեցին..․։
Ու մեր ձեռքերեն արձակված սուրերը բյուրավոր
Հեռավոր հողին վրա կայծակի պես սուզվեցան

ՀԱՆԳՐՎԱՆԸ ԵՎ ՎԱՂՈՐԴԱՅՆԸ

Բացաստաններու ընդմեջեն երբ մարտախումբը դեպի հանգրվանը

կընթանար,

Վճռական ու համառ գնացքովն այն մարդերուն
Որոնց ուղիին վրա ուրիշ նոր ու մեծ Երազներ իրենց թևերը

կբանան․․․