Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու ահա՛վասիկ նորեն լայն շարժումները սերմնարաններուն․․․
Ու ահա՛վասիկ հոտերուն տողանցումը բլուրներեն վեր,
Ու ծաղիկներու ածուներ ձեր սպիտակ վրաններուն համար»։

Օրգերը դադրեցան, և հայ մայրերն իրենց զավակներուն հետ,
Սրբազան Արարատներուն դեմ ծնրադիր ու բազուկնին դեպի վեր,
Հաղթանակը տոնելե առաջ, նախ ազատության Հողին համար,
Դարերու անձայն սուգեն հետո՝ իրենց պաշտամունքը մատուցին։

Առավոտ մը նորեն, նույն զավակները նայն իգեատանջ ու

դարավոր ցեղին
,


Բոլորս մեկ պայծառորեն մեկնեցանք հանզրվանեն,
Մինչդեռ մեր երիտասարդի երկաթե ուսերը կլայննային․․․
Արդարության և Զորության և Լույսի վաղորդայնին՝
Գրանիտե հավիտենական ու ճշմարիտ Ոստաններուն
Աստվածադիր հիմնաքարերը կարենալ կրելու համար․․․»


1899-1901