Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅՈՐԴԻՆԵՐԸ



Ա և Բ


ԴԱՐԵՐՈՒ ՎՐԵԺ

Հույսերու երկաթե սանդուխին կատարներեն Է որ ավետիսս

կարձակեմ,

Մոխիրներու, դիակներու և վշտերու հովիտներեն Է որ հասա ի քեզ,
Եվ, ավա՜ղ է քղամիդիս թեղանիքներեն իմ շքեղ ցեղիս արյունը

ահավասիկ դեռ կթորա...

Բայց քայլերս անխոնջ են և կամքս գերազոր և ձայնս դաժանորեն

ամեհի...

Գլուխս սուգերեն և վրեժեն և ճակատագրեն թեև ալեհեր,
Բայց, տե′ս, աչքերս դյուցազնի մը աչքերուն չափ կարմիր և

կերպարանքս Է սոսկատեսիլ։

Իմաստությանս և ցասումիս արեզգկին տակ իմ հումկու իրանս

անկյունաքար,

Այլևս չուզեր այդ սնոտի փառքը հավերժորեն իր վրա կրել։
Եվ պաղատանքի, աղոթքի, լաց ու կոծի և ողբի այն մատյաններուն

մեջ,

Որ գար առ դար իմ սերունդներս իրենց արյունը և տառապանքն

են լացեր,

Մեկ կողմ նետեցի ես զանոնք, պարտութենե ստրկացում և

աղաչանքե արցունք չերթալու համար...

Եվ մտածումովս և զայրույթովս ծեր ցավերուն ամենախոր

արմատները չափեցի,

Տեսա որ ձեր փրկություն մուրացողի բոբիկ ոտքերն ավերակներու

մոխիրներեն այրեցան...