Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսա′ որ դուք արցունքին մեջ երջանիկ էիք և կենսաբեր կռիվին

դեմ ահաբեկ...

Տեսա′ որ արդարությունը ստեղծել պետք էր և ազատությունը

մոլեգնաբար հափշտակել։

Եվ այսօր,հավասի′կ, իմ անկշռելի բարկությունս իր բոլոր

հուրերը վառեց...


«Ահա′քեզ ալ կդիմեմ, եկո′ ւր՝ և ճամփուս վրա ոտքի՝ երգե՛ որ

արձակն՛մ,

Ճամփուս վրա ռազմերգե՛ որ քինահույզորեն և առհավետ արձակեմ
Իմ հավատքի զավկըներուս վայրենալանջ երիվարները

փոթորկապար...

Ըսե′, որ գաղափարիս փարոսները հրդեհեմ չորս ծագերուն դիմաց,
Ըսե′, որ թավալեմ ապառաժներուս կույտերը անիրավության

կուրծքերուն,

Եվ ոտքի հանեմ հողիս հրեղեն և ըմբոստ մարտիկներուն հետ,
Քինախնդրության և սարսափի բանակներուս արշավանքն ալ

ահեղաշար...

Ըսե՛, որ շեփորներս հինավուրց հերոսներու հագագովը շեփորել

տամ...

Ըսե′, որ երկաթներս կռանեմ և պողպատներս շողացնեմ,
Ըսե′, որ ես ալ իմ արյունախում նժույգս շքեղորեն թամբեմ,
Ըսե′, որ անոր սմբակները ձորերեն վեր՝ լեռնե ի լեռ միայն

կայծեն...

Երգե՛, ահա, բոլորին արյունը արև Է դարձեր և կամքերն ու

դաստակներն Է պղնձվեր.

Երգե′, Եղբայրությունը տոնվեցավ և շունչերն ու հոգիները

նույն դարերու վրեժովը պսակվեցան...

Ահա թափվող արցունքները ե՛տ դարձան և կուրծքերու կոծումը

դադրեցավ,

Ահա′ բոլորը մե′կ, բոլորը մեկ, իմ Գերիշխանի թևերուս տակ

հառաջացան.

Արբեցու′ր զանոնք դեռ, եթե կրնաս, և արժանաբար

գշուցազներգե զիս, ո՛վ քնարավոր,

Ես գիտեմ որ քու տավիղդ Հայրենիքին ծարավն ունի, ինչպես

վրեժն այնք՜ան դարերու...

Ուրեմն լարերդ զենիթին շանթերեն հափշտակե, տրցակ առ տրցակ,