Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարձրացո′ւր ձեռքերդ և զանոնք գիշերվան կապույտներու

կամարին կարկառե,

Եվ փառազարդե գլուս առավոտյան աստղերու բույլով մը

լուսածոր,

Խնկարկե′ զիս և անմահության տաճարներուն էն փառակերտը

կառուցո′ւր,

Ծնրադրե′ և պաշտե′ զիս՝ և երբ ժամը հասնի՝ ողջակիզվե′ ինծի

համար,

Եվ փշրե′ քու հողեղենի ճակատդ իմ կոթողիս մարմարներուն

դիմաց,

Որովհետև Ես ե′մ, Ես ե′մ, Ես ե′մ, իմ անունս է Պայքար և

վախճանս Հաղթանակ»։


ՀՈՂԻՆ ՁԱՅՆԸ
Ըսե՜ք, ի՜նչ է այն զարհուրանքը, ո՜վ սուգերու ե ատելության

ընկերներ

Որ նորեն տառապանքի, հույսի և քանդումի քաղաքներուն վրա,
Այս իրիկուն, ինծի կըսեն, թե բոցավառվող սարերու հետ պիտի

ինա

Ի՜նչ Է այն զարհուրանքը, ո՜վ սուգերու և ատելության ընկերներ.

Ու խոսող ձայնը հավիտենական, մաքառումներու Հողին ձայնն Էր,
Որ իր ավերակե բերանները դեպի վեր՝ հորիզոններուն,
Մահազանգերու երկաթեղեն մրրկումի մը հանգույն՝
Վրեժով ու ցասումով առլցված, գերագույն մարտահրավերը

կաղաղակեր.․․

Ու ահավասի′կ ձեզի մահաբույր արձագանքն իր փրկարար

խոսքերուն


- Ո՜վ քաղաքներես և երկինքես հալածված թափառական

զավկըներ,

Մտիկ ըրե′ք, այս իրիկուն, ձեր հինավուրց և արգավանդ և այրի

հողին՝

Ատելությունով, հեծկլտանքով և հոգեվարքով հղի,
Սա քինահույզ, ու արյունոտ ու հուսահատ հրավերը պաղատագին․․․