Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ եթե կուզեք որ ձեր վաղնջական ազգը դեռտևե,
Եթե կուզեք որ երկիրը անգամ մըն ալ ինքն իր մեջր չի քանդվի,
Եթե կուզեք որ ազատության հերոսները իմ կողերես նորեն ծնին,
Եթե կուզեք որ արհավրայից գետերս դիակներով բեռցված չի

թավալին...

Եթե կուզեք որ աստղերս բացվին և բլուրներս ծաղկանան...
Եթե կուզեք որ աղբյուրներս երազներու պես ճառագայթեն.․․
Եթե կուզեք որ բարեբեր դաշտերս նորեն իրենց ցորյանները

ծովացնեն...

Եթե կուզեք որ մայրության կաթովս ձեր այգիները ոռոգեմ,
Եթե կուզեք որ արշալույսներս մերկանան և արեգակներս ծագին...
Եթե կուզեք որ հովիտներս այլևս մահվան շունչին տակ չի

հեծկլտան...

Եթե կուզեք որ սերունդներս բարգավաճին և իմ այրիի դեմքս

գեթ առավոտ մը ժպտի...

Եթե կուզեք որ խաղաղությունը ձեր երդիքներուն տակ արձանանա,
Եթե կուզեք որ ձերիններուն տաք արյունր ճամփաներուս

քարերեն վար ա′լ չի հոսի,

Եթե կուզեք որ ձեր Վրեժը լուծվի և ձեր Ատելոլթյունը հափրանա...
Եթե կուզեք որ Արգարությունը տիրապետե և իր ոստանը

կառուցվի,

Եթե կուզեք որ Հայկաշենն և Արմավիրը, Տիգրանակերտն ու

Արտաշատը վերականգնին,

Եթե կուզեք որ ձեր հոգիները զորանան և ձեր ճակատները

լուսավորվին...

Եթե կուզեք որ դաժան խղճի խայթը ձեր ամենուն Առջև

գերեզմաններ չի փորե...

Ինծի հասե′ք այն ատեն, մոլեգնաբար և գունդ առ գունդ,
Բազուկներնիդ ըմրոստացումի երկաթեղեն հովերուն
Եվ ճակատներնիդ բոլոր բախումներուն կարկառած՝
Եվ աղաղակեցեր ճգնաժամերու մահաշոլք օրերուն համար

սահմանված,

Արիացումին անդառնալի ընդվզումներու, հուսադրոզ,

սպառազինող, հաղթանակող

Ձեր սրտոտ և կատաղի կոչերն Ատելության,
Աղաղակեցերք զանոնք որոտումի գոռումներով ապերասան,
Դաշտավայրն դաշտավայր, քաղաքե քաղաք և հոգին հոգի,