Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վասնզի գիտեմ որ այս վճռական ընդհարումներեն հետո,
Թշնամիիս ոսկորներեն, հաղթանակին կոթողներն ահարկու,
Ահագնարար, ճակտիս վրան, ձեր ձեռքերովն, աշտարակվին

պիտի․․․

«Օգնություն աղաղակեցե′ք ձեր հոգիին բարկության շունչովը

բովանդակ,

Ու թող ցանուցիր զավկըներուս ամբոխներն հայկական
Իրարու զանգվածվին, եղբայրանան, հրահրվին,
Ձեր վրեժի մահաշունչ կոչին պատգամներուն տակ,
Ու թո′ղ ձեր դաստակները կայծակներու նման գալարվին,
Ու գլուխներնիդ արյունով և հույսով խենթենան...
Ու թող ձեր մերկացուցած սուրերը փայլատակեն,
Երիվարներու դռույթեն արձակված բոցերուն հետ,
Ու ձեր ջահերը թո′ղ իրենց արևները տարածեն,
Ռազմադաշտե ռազմադաշտ ու կատարե կատար.
Օ՜, օգնությա՜ն, օգնությա՜ն, օգնությա՜ն արշավեցեք.
Զավկըներուս սիրույն և Արշալույսներու հողին փրկությանը

համար․․․

Ու որպեսզի ձեր հոգիներն արիանան և ձեր իրանները

մարմարվին..․

Որպեսզի Ատելությունը ձեր սրտին մեջը ծովանա,
Որպեսզի ձեր քայլերը վճռվին ու ձեր կամքը փոթորկի,
Որպեսզի ձեր հողին մահը գեթ անգամ մը ձեր ուղեղը դաշունե...
Որպեսզի ձեր բազուկները զարնեն ու ձեր կուրծքերը պղնձանան,
Տեսե′ք անգամ մը օգնություն հայցող կարավանները իմ մոռցված

զավկըներուս,

Ու անոնց մարմինները օրերուն ոճիրներեն քարուքանդ,
Ու անոնց որը հոգիներն ձեր լքումներեն վիրավոր,
Ու անոնց աքսորանքի շտապը իմ դժվարին բլուրներս ի վեր.
Տեսե′ք, անոնց նայվածքները վերահաս մահեն զարհուրած,
Ու անոնց աղոթքը ու ճիչը ու պաղատանքը նորակոծ,
Նորեն ու նորեն հոսալով և անձկագին դեպի ձեզ ակնդետ,
Ձեր բոլորեն, ո՜վ հալածական և հեռավոր և տարագիր զավկըներ,
Ձեր բոլորեն պաշտպանության շարժում մը կամ կաթիլ մը արյուն,
Կամ քանի մը զորավոր կյանք, հայսով և հուսահատությունով

սպառազեն,