Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեր բոլորեն իրավամբ, և եղրայրաբար կսպասեն...
Աճապարեցե′ք, ձեզի′ եմ, որովհետև բոլոր կյանքերը պիտի

ջախջախվին,

Բոլոր ամոլները պիտի այրիանան ու բոլոր այրիները պիտի

մահանան,

Բոլոր նորածինները իրենց խանձարուրներուն արյունոտ

ծալքերուն տակեն,

Իրենց կյանքին անգիտակ աչվըները մահվան մեջը պիտի բանան...
Ու դեռ բոլոր դիակները անգամ մըն ալ և վայրագորեն
Իրենը կտավե պատանքներուն ընդմեջեն պիտի հոշոտվին, պիտի

սրածվին...

Ու բոլոր արգասարեր արտերն ու խարտյաշ հունձքերն

վաղորդայնին,

Այգեստաններուն ու ծաղկադաշաերուն հետ բոլորը մեկ պիտի

մոխրանան.․․

Աճապարեցե′ք, բոլոր կաթողիկեները իրենց գմբեթներովը պիտի

թավալին,

Ու բոլոր քաղաքները քաղաքներուն և գյուղերը գյուղերուն տակ,
Ու բերդերն ու պատնեշներն ու աշտարակներն գարավոր՝ այս

բոլորին վրա...

Աճապարեցե՜ք, ո՜վ վըեժխնգրության օրերու զավկըներս անվեհեր
Դեպի ձեր հողը նվիրական, ձեր նիզակները ցցած ու ձեր

կուրծքերը բաացած՝

Ձեր վահանը կռիվներու հովին, ու ճակատամուխ երկաթներնիգ

ճոճելեն,

Աճապարեցե′ք, ու վայրագաբար ու փոթորկապես ու

քինահույզորեն,

Դեպի անառիկ ապառաժներն իմ հավիտենական կողերուս...
Ու այս ալ ըսած թող ըլլամ ձեզի, ո՜վ վարանոտ զավկըներ
Թե վրեժխնդիր ու սուրբ ատելություններեն վերջն է միայն,
Որ սրբազան ու աստվածային Սերը Կյանքին,
Իմ անսահման ու մայրական կուրծքիս վրա պիտի ապրի...
Որովհետև, ավա՜ղ, միայն ես գիտեմ թե արյունի ի՜նչ անագորույն

սահանքներ

Իմ յոթի խավերուս աղջամուղջներուն խորը սուգվելով