Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաստատությանս հիմունքները անողորմաբար ոռոգեցին...
Միայն ես գիտեմ, իրարու ետևե, անվերջորեն, հոգիիս խորք

մխրճվող

Կիսաբաց դագաղներուն ճարճատյունն ահաբեկիչ...
Միայն ես իմացա բոլոր անպատմելի հռնդյունները

ոգեվարներուն...

Բոլոր աղաղակներն անոնց, որոնք փրկվիլ ուզեցին,
Բոլոր ցավատանջ կարկառումը այն ամենուն,
Որոնք դեռ վայրկյան մը արեգա՜կը, արեգա՜կը պաղատեցան...
Միայն ես իմացա բոլոր անձկությունը իրար գեո տարփորեն

պաշտողներուն,

Բոլոր կողկողանքը զավկըներե բաժնվող արդեն այրի մայրերուն...
Ու այս բոլորին մնջեն ահագնալից կրճտյունը փշրվող

ոսկորներուն...

Ու իրաններե անջատվող գլուխներուն վայրէջքը ցնորական,
Միայն ես իմացա, երբ կառափնատներու բարձրերեն իմ ճակտիս

վրա ինկան...

Ու վերջապես միայն ես գիտեմ կուտակումները այն կմախքներուն,
Որոնք սրտիս խորքերուն մեջը, ո՜ր ժամանակեն ի վեր, ո՜ր

ժամանակեն ի վեր...

Այնչա՜փ մրրկոտորեն արմատացա՜ն, անտառվեցա՜ն...»։
Եվ հետո Հողը քաղցրությամբ՝ մաքառողներուն համար՝ սա

ավետիսը տվավ...

«Բայց հիմա, ո՜վ դուք որ համառորեն մարմինիս ու հոգիիս

կառչած եք,

Դուք Հավատարիմները, Դուք Ուխտվածները, դուք իմ

Հարազատներս անբասիր,

Դուք որ իմ ցավերս ապրեցաք ու ձեր արյունը ինձի համար

անխնա բաշխեցիք,

Դուք որ դասալքումներու դժխեմ վատոլթյունը չի ճանչցաք,
Ձեզի եմ, Արտապնգվեցե՜ք, հուսագրվեցե՜ք, խաչակնքվեցե՜ք,
Քանզի, իրենց փախուստներեն խղճահարված ձեր եղբայրները

բոլոր,

Ահավասի՜կ կհասնին, Ատելութենե հրաշացած ու Սիրով արբշիռ,
Եվ արշալույսին հուրերուն մեշեն իրենց երկաթյա ձեռքերր ձեր

ձեռքերը կփնտրեն...

1902 Փարիզ