Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Սահե՜, ո՜վ նավ, սահե՜ շուտ
Եվ օրորե թագուհին…
Մեր տակ կերգե ջուրն ընդփույթ,
Պատմելով թովքն անդունդին։

«Բամբի՜շ, ծոցիդ բուրումեն
Վիհին օձերն արթնցան.
Շուրջդ ահա կարտասվեն
Մարգարիտներ մոգական։

«Սահե՜, ո՜վ նավ, սահե՜ շուտ․
Տարսոնն հեռուն կերևա.
Ջահեր կայրին բոցանուտ
Նիզակներուն ծայրին վրա։

«Դշխո՜, կողեն նավակին
Ներս քաշե ձեռքդ քնքույշ.
Մատնիդ կիյնա խորն ալքին.—
Կընկղմի կյուսդ, ըզգո՜ւյշ։

«Սահե՜, ո՞վ նավ, վիհին վրան՝
Բաբելոնյան կախ պարտեզ,
Ուր Շամիրամն Էր՝ շուշան,
Կզեոպատրան վարդ մ՝է վես։

«Բամբի՜շ, գոհարը թագիդ
Եղավ քաղքին ա՜լ փարոս։
Աչքը քեգի անքթիթ
Հոն կսպասե Անտոնիոս։

«Սահե՜, ո՜վ նավ, շո՜ւտ սահե,
Քանի որ մեջդ Է Իսիս՝
Ցռուկդ աշխարհը կջահե՝
Քանի որ մեջդ Է մայիս։

«Դշխո՜, երկիր պագին ա՜լ
Լեգեոններն Հռովմի։

24 Սիամանթո Դ. Վարուժան