Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՋՂՋՈՒՄԻՆ ԹԱՓՈՐԸ

Ըմրոստացուի և ավերումի իրիկվան մը սուրերուն մեջեն՝
Երբ Հերոսներու աստվածային արյունը հողին հեծկլտացող

կուրծքեն ի վեր,

Հաղթության և հսւյսի կարմիր արեգակի մը նման կբարձրանար,
Հանկարծ զարհուրյալներուն, շփոթածներուն և մենավորներուն

խուճապը սկսավ,

Քաղաքներեն և ավաններեն գուբս, հովիտներեն, բլուրներեն և

գետերեն անգին,

Դեպի անստույգ հանգրվանները մահացնող օտարացումներուն...

Ու հազարավորներ էին անոնք, հազարավորներ ու հազարավորներ՝
Որ մեկեն ի մեկ աղետաձայներեն զարհուրած դեռ չէին կրցեր

իրենց քայլերը վճռել,

Իրենք դաստակներն ու սուրերը գալարելու, թշնամիները նայվածք

նայվածքի ճակատելեն,

Եվ ալս բոլորը խելահեղված՝ մոխիրի, հոգեվարքի և լացուկոծի

քառուղիննրեն անցան,

Անոնց հետ որ ավա՜զ կոտրավելով, մեռնելով, ջախջախվելով,

արյունվելով կշտապեին,

Իրենց մազերը անգթորեն փետտելով և կորսված զավկըներու

ի խնդիր...

Եվ օրերով և խավարներով սահմանե սահման խուճապեցին,
Եվ կային որ կիսամեռ մարմիններ ուսերնուն վրա և գետնաքարշ՝

կփախչեին,

Կային որ իփենց հաշմված ձեռքերեն և տրորված սրունքներեն

մաս առ մաս,

Ճամփաներու քարերուն, հողակույտերուն և մաքառներուն վրա,
Եղերականորեն, արյունոտած լաթերու պես՝ թափթփելով՝

կշտապեին,

Ընդվզուի շառաչներուն և հրգեհված քաղաքներուն առջևեն...
Զարհուրալից արշավանքովը անապատներու այն փոթորկին․․․
Որուն վայրագությանը վրա, քալող անտառներու հանգայն

կայծակները կտապալվին...