Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞ր բարբարոսության և ո՞ր բռնապետին անողորմ ճիրաններեն,
Մենք մեր կյանքին՝ մեր հոգիին և մեր հողին փրկանքը կհուսանք,
Ո՞ր արեգակին, ո՞ր գիշերին և ո՞ր հորիզոնին տակ՝
Այսպես կերթանք մեր փախուստեն ամոթահարի մարմինները

գերեզմանելու...

Ո՞ր անդունդին բերաններեն և ո՞ր ժայռին կատարներեն, այս

իրիկուն,

Պիտի երթանք, մեր ստրուկի ձեռվըներովը մեր աչվըները փակած՝
Վատերու պես դեպի անէացումին խորխորատները գահավիժելու...
Մինչդե՜ռ անգին, մինչդեռ անգին, մեր բոլորին համար՝ մեր ամէ

նուն սիրույն,


Մաքառումի, քանդումի և հույսի հողին վրա,
Ազատության ջահակիրները ընդվզումի բոցերեն աստվածացած՝
Եվ իրենց դյուցազնի Կամքեն ամենազոր, գերագույն կռիվներու

Կռիվը կմղեն...


«Ձեզի եմ, դեպի ետ, դեպի ե՜տ, դեպի ե՜տ արշավենք,
Մեր թմրութենեն և մեր սարսափեն առնաբար սթափվելով,
Եվ թո′ղ մեր տեզափոխվող ծովի ղարհուրանքը թշնամիները

խիզախե,

Թո′ղ մեր ակռաները զանոնք հոշոտեն և մեր բռունցքները

վայրագորեն հարվածեն,

Թո′ղ մեր ձեռքերը ճամփաներու հրաքարերովը զինվին,
Թո′ղ մեր քայլերը հնչեն և մեր վրեժի և քաղցի աղաղակը որոտա,
Թո′ղ մեր կարավանը մեր հառաջապահ եղբայրները պատնիշե,
Թո′ղ մեր թևերը դառներուն ետևը լքված մեր զավկըներուն

երկարին,

Թո՜ղ մեր բերանները զանոնք համբուրեն և վաղորդայնին հույսը

զանոնք օրորե,

Թո′ղ մեր ատելության և մաքառումի ձայները զանոնք կազդուրեն,
Թո′ղ մեր այսօրվան քայլերը վաղվան կռիվին մեջ անոնց քայլերը

որոշեն,

Եվ թո՜ղ մեր ճակատին, մեր մտածումին և մեր հոգիին վերքերն

անոնց համար

Ըմբոստացումի և ազատության խորհրդանիշերը հանդիսանան...
«Ուրեմն դեպի ե՜տ, դեպի ե՜տ, որովհետև, ճշմարի՞տ, ճշմարի՞տ

կըսեմ ձեզի,