Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայրենիքիայս լեռներեն, դաշտերեն, այգիներեն և հովիտներեն

անդին,

Ուրիշ ամե′ն աղբյուր, ամե′ն աղբյուր, մեր րերաններուն մեջ իր

թույնը պիտի վաղցնե,

Բոլոր դռները ու բոլոր անցքերը ու բոլոր ուղիները մեր առջև

պիտի խափանվին..․

Բոլոր հույսի աստղերը մեզի համար պիտի խեղդվին և ամեն արև

պիտի խավարի...

Մեր հացին այլուրը մերիններուն փշրված ոսկորներեն պիտի

շաղվին.․.

Մեր նախնիքներուն փառավոր անունը մեր անունին տակ պիտի

փճանա

Ու վերջապժես բոլոր օտարության երդիքները՝ երկաթակույտերու

ծանրությունով մը ծանր՝

Անողորմաբար, մեր գլուխներուն և մեր ուսերուն վրա պիտի

փլչին...»։


Պատգամաբերը իր խոսքերը դաղրեցուց իր խամբերուն հետ

հառաջանալով,

Երբ զղջումի թափորը դեպի երկիր՝ ծնրադիր և դողդոջուն,

պաղատեցավ...

«Թողությո՜ւն մեզի, թողությո՜ւն մեր բոլորին, թողությո՜ւն, ո՛վ

մայր-երկիր,

Որ քու ցավերդ, քու նայվածքներդ և քու սուրբ կռիվդ լքելով, քեզի

դիմաց մեղանչեցինք,

Ընդունե մեզի, քանզի մեր մարմիններն ու մեր մտածումը, այս

իրիկուն,

Քու դյուցազնական Առաքյալներդ իրենց շունչերովը զորացուցին․..
Ու մեր հուսահատութենեն՝ մեր առջև հաղթության հույսը

կառուցվեցավ․..

Ընդունե մեզի, գիտենք որ քու փրկությանդ մեջն է Փրկությունը

մեր ամենուն...»։

Եվ հիմա բովանդակ թափորը վճռական՝ հորիզոնե հորիզոն՝ դեպի

հողը կխոյանար,

Մինչդեռ ատելության և սիրո և զղջումի արցունքները անոնց

1902 Փարիզ
ալքերեն կհոսեին...