Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԴՐԱՆԻԿ

Ինքն էր որ Երազիս մարմարյա եզերքներուն վրա, այս գիշեր,
Ապառաժի մը նման անհաղթելիորեն ոտքի,
Իր ըմբոստացողի հրեղեն գլուխն աստղերուն մեջ մխրճելեն,
Ու իր ձեռքը ատելության սուրերովը զինած,
Հողին փրկությանը սիրովը հրաշացած եղբոր մը նման,
Որ եղբոր մը օտարացումեն իր հոգին կարյունի,
Խոսեցավ ինծի Ան, և իր բառերը իրարու ետևե, և կարդ առ կարգ,
Նիստ Էին և քաղցր և ճշմարիտ և քինահույզ և առնական..․

Եվ ահավասիկ ես եմ, ո՜վ մեղկության ու անշարժության զավակ,
Աղամկահույզորեն՝ այս իրիկուն հեռուներեն կուգամ,
Քու երազուն և անտարբեր ու անգործոն ու եսական ու տկար,
Երիտասարդի մարմինդ ու Էությունդ ու հոգիդ,
Բազուկիս հարվածովը ու սարերուս շառաչին հետ,
Կռիվներու հարկադրիչ ժամերուն համար, վերջնականապես

ցնցելու...

Ունկնդրե իմ ձայնիս որ այս վճռականության օրերուն
Մեր ցեղին, մեր վրեժին ու մեր արյունին աղաղակն Է ահարկու,
Ու խառնվե′, ընկերացի′ր, եղբայրացի′ր, սա′ մեր հզորաքայլ

ամբոխին հետ՝

Եթե դեռ քու հոգիիդ մեջ ազաաության որևէ կայծ վառ մնաց,
Եթե դեռ քու քաղակներդ քաջությունը ունին թշնամիներ

հարվածելու,

Եթե սիրտդ գեթ անգամ մը խոցոտվեցավ մեր մայր-հողին

մահացումնն,

Եթե ցեղիդ տառապանքեն ու անմեղներու կոտորածին

մղձավանջեն,

Քու ներսիդիդ ատելության ու բարկության անտառները

բարձրացան...

Եթե դուն դեռ կյանքիգ մեջը պիտի կրնաս նպատակի մը

փութթվիզ,

Եթե դեռ քու աչվըներդ այդ անօգուտ արցունքներեն չկուրացան...
Եթե դուն քու աղոթքներդ Ատելության գոռոմներու փսխեցիր,
Եթե ցեղիդ ռազմական ու արեգակե արյունին