Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երակներուդու գլխիդ մեջ բորբոքվիլը դեռ կզգաս,
Եթե դեռ Արամին, Տիգրանին, Արտաշեսին և Վադանին,
Հաղթանակող զորութենեն քու մեջդ շունչ մը մնաց,
Դյուցազնական քայլերեն քու երազողի նայվածքներուդ առջև,
Անձնվիրության, վրեժի և ազատության ճանապարհ մը բացվեցավ,
Ոտքի′ կեցիր այն ատեն, եղբայրացի′ր խումբերմում մրրկվե′

անոնց հետ,

Որովհետև, գիտցիր որ այս զոհաբերումի, ընդվզումի և հույսի

օրերուն,

Մեր ամեն մեկուն համար անկողնի մեջ հոգի տալը
վաաությունն Է վատոըթյուններուն․․․»։

Հանկարծ խումբերը հեռացան արևածագին կրակներուն միջեն,
Ու իրենց կամավորի գիտակից ու վճռական քայլերուն հնչյունը

երկաթյա,

Մարմարակույտեր փշրող անհամար կռաններու հնչյունը ուներ․․․
Մինչդեռ թշնամիներեն անջատված գլուխները ջահերու պես

կբոցավառեին՝

Իրենց ուսերուն վրա բարձրացուցած սուրերուն կարոտքեն...
Եվ ես այն ատեն՝ նախանձությամբ ու տարփանքով հողին վրա

ծնրադիր՝

Իրենց հերոսի քայլերուն հետքը երկյուղածորեն համբուրեցի...
1903 Փարիզ


ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ ՎԱՐԴԱՆՅԱն

Ո՜վ մարտնչումներու և գորության տրքայակերպ հսկա,
Ներե որ ակնածությամբ՝ և եղբոր մը պես դեպի քեզ հառաջանամ,
Եվ իմ տառապողի և տարփավորի կարմիր քնարովս ալս իրիկուն,
Քու ջատաքովանքդ ու փառավորումդ երգեմ քեզ պաշտողներուն

համար։

Թեև իմ շունչս կարող չըլլա քո հաղթանակի փառքդ շեփորելու,
Թեև իմ ընկճվածի մտածումս քու անունիդ կատարներուն երբեք

չբարձրանա,