Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դուն այն կամքի ու հույսի մարգարեն էիր որուն հոգիին ի տես,
Ոոլոր Սասունն ու Մուշը ու Բաղեշը հավատքովդ հաղորգվեցան...
Գուն անտիրական ժողովուրդին պաշտպանն էիր ամենազոր,
Դուն՝ քաղաքներուն Ու բոլոր երդիքներուն խաղաղությոլնը եղար,
Եվ անընկճելի հսկողը ճակատագրեն ու ոճիրներէն դատապարտ լալ
անմեղ կյանքերուն.
Դուն բարեբեր գաշտն էիր ու պտղատու այգին ոսկեվառ,
Դուն այն ավազանն էիր պայծառ՝ որուն վրա բոլորս տարփանքով
դլխահակ,
Մեր ապագա օրերուն արշալույսներն ընդնշմ արեցինք...
Դուն մեկը եղար հիմնաքարերեն ազատության այս ապարանքին,
Որուն վրա այզևս բյոլրավոր ու հաղթական բազուկներ,
Անխոնջորեն, մարմարյա զանգվածներ կբարձրացնեն...։
Եվ առավոտ մը, մեր հեռավոր ու սևահեր ու տրտում քույրերն,
քու անունիդ քաղցրոլթյանը ի լորը,
Զքեգ երկյուղածորեն և սրբությամբ իրենց ԱՂԲՅՈԻԲԸ
անվանեցին...
Ու հրաշափառ ծերունիներ քու փառքիդ և արևիդ համար,
Հսկումներոլ ծնրադրեցին պատարագներու առջև արտասվելեն...։
Ու վերջապէս դուն, ո՛՛վ անկորնչելի, բովանդակ ցեղիդ
գոյությանը վրա
Անդորրությունը տարածելէն՝ վերահաս աղետքները կամքիդ
բոցովը ցցեցիր...։
Ու քեղի հետ էին ու քեղի հետ ինկան քու քառասուն զինակիցներդ
փառահեղ,
Անոնք որոնց հոգիներն քու խոսքիդ ու քու արարքիդ ծարավովը
կայրեին,
Անոնք որոնց շունչը քու շունչիդ հովերեն էր որ կհպարտանար,
Անոնք խնկարկու և շքեղ քահանաներն եղան քու աղա տագր ման
կրոնքփդ.
Անոնք իրենք իրենց մեշ քու իշխանական անձիդ տիրապետումը
կապրեին,
Անոնք քո՛ւ գաղափարովդ գինով էին ու քու զորությամբդ
զորական.
Ու գիտցան ու կարողացան րմբո ստացումի առավոտ լան մը
զարհուրանքին մեշ,


4 Սիամսւէքօ, է. Վարապան