Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրենց արիական արյունը խառնելու թշնամիին մեղապարտ

արյունին հետ.․․

Ու դեռ քու կինդ կար, աստվածային ու մաքրակրոն Սոսեն՝
Որ հրացանդ ու սուրդ իր հոլանի ուսերուն վրա կրեց,
Ու քու հաղթական ու արքայական գլուխդ, ցավի ժամերուդ,
Իր սփոփարար ու գորովագութ ու սիրատոչոր կուրծքին վրա...
Ու հետո եղբայրներդ կային և մանավանդ զավակներդ իրենց

հորը հետ սրբորեն ըմբոստ.

Իրենց արյունը որ Վարդանյատններու արյունն Էր հրաշեկ,
Ազգին համար և արցունքոտ նայվածքներուդ առջև, հպարտությամբ

հոսեցուցին...

Բայց ըսեմ քեզի, ո՜վ եղբայր, ո՜վ հերոս, ո՜վ Աղբյուր,
Ալ թող քու ոսկիե ոսկորներդ հողին ծոցին մեջ լսւսավորվին,
Թո′ղ քու ճակատդ իր ցավեն ու հոգնութենեն նոր հույսով մը

ծաղկի.

Ու թող քու վրեժդ ու ցասումդ այլևս առհավետ հափրանան...
Վասնզի քու վայրագ դահիճդ քու զինվորներուգ սւրդար ձեոքովն

պղնձյա,

Փառքի և պարծանքի անմոռաց օր մը անգութաբար գլխատվեցավ...
Եվ դեռ ուրիշներ բարձրացան, ուրիշներ զինվորվեցան, ուրիշներ

մեռան,

Դու հավատքիդ Գողգոթային վրա, քու լեռներուդ դիմաց, քու
պաշտպանյալներուդ պաշտպան,
Որոնց արշավախումբերեն արյունարբու թշնամիները նորեն

դղրդեցան,

Որոնց եբևումը քու մահեդ անմխիթար երիտասարդները նորեն

ծառացուց.․.

Ու անհամարներ կան այսպես, կատաղաբար ու վճռականորեն

ոտքի,

Հողին տարփանքովն արբշիռ ու ազատության մտածումովն

սպորռազեն...

Ավա՜ղ, չեմ գիտեր թե ո՜ւր Է որ իր բոլոր փառավորությամբը

կհավերժանա,

Դու տիտանյան մարմինդ արևանման գլուխեդ անջատված,
Ո՞ր վրեժխնդիր, ո՞ր. քինահույզ և ո՞ր բարեկամ աստղին տակ