Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց քու անունդ, ո՜վ զորութենե և հավատքե հրաշացեալ Սերոր,
Քու անունդ կտարածվի, կգահակալվի և կարշալույսվի,
Մեր հոգիներուն տրտմությանը և հայրենիքին բոլոր անկյուններուն

վրա,

Ինչպես աստվածառաք և անճառելի և աննվաճ Անունը Հույսին...
1904 Լեյզեն

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

Եվ արյունոտ Արարատին կատարներուն ստորոտեն,
Անոր ըմբոստացողի մրրկոտ շունչը այսօր նորեն կհնչե։

Եվ երեկ՝, ո՜վ դուն, տառապանքն ու մաքառումե աստվածացած

սրբազան Ծերունի,

Քու հեռավոր ու անձկալից վեհարանիդ պատշգամներեն,
Բազուկներովդ թշնամիին ոհմակներուն վրա սարսեցուցած,
Քու ընդվզումի բոցավառ և օրհնեալ ջահերեդ՝ այսօր,
Մեր ամենուն պաշտամունքով և անձնվիրությամբ առլցված աչքերս.․․
Նորեն քեզի կդառնան, նորեն քեզի կուխտավորվին...
Ոտքի կանգնե՜, վեհափառ, ոտքի կանգնե, ո՜վ քաղցրորեն Հայրիկ,
Եվ հուսադրե զմեզ, քու ավետարանական խոսքերուդ զորությանը

ծարավը ունինք,

Նորեն զմեզ փոթորկե՜, նորեն զմեզ գինովցո՜ւր, նորեն զմեզ

խրախուսե՜,

Որովհետև այսչա՜փ մաքառումներե ի վեր, այսչափ արյուններե

ի վեր,


Զավկըներուդ մտածումը, նայվածքները և հոգին
Ըմբոստացումին ուխտված ճանապարհին ցարերուն վրա,
Քու բացակա քայլերուդ և ոսկիե գավազանիդ հնչյունին

սպասեցին...

Բայց դուն չեկար, Հայրիկ, չծռեցար, չծնրադրեցիր, ինչպնս

երբեմն՝