Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քու Լուսավորչի գավազանդ ձեռքդ և մարգարտյա հողաթափդ

ոտքիդ,

Քու սքեմիդ և սաղավարտիդ ընկճող վեհությամբն փառավոր,
Եվ քու խոսքիդ կախարդանքեն, քու ձայնիդ որոտումեն, քու

նայվածքիդ փայլակներեն․․․

Բովանդակ զավկըներդ, ամբոխ առ ամբոխ և խելահեղաբար,
Պիտի՝ խուժեին լեռնավորվիլ քու լուսեղեն ձեռքերուդ և

պատվանդանիդ տակ,

Եվ քու մեկ պատգամդ, քու օրհնությունդ, քու մեկ քայլդ պիտի

բավեր,

Իբրև մեր ամենուն մտածումին վարդապետը՝ և մաքառումին

վաղնջական ռահվիրան,

Որպեսզի կամքերը սարերուն հետ վառեին, որպեսզի քայլերը

հառաջանային,

Որպեսզի՛ թշնամիները զարհուրեին, որպեսզի հաղթանակները

կոտրտելու,

Բայց այսօր, բայց այսօր, դեռ ուրիշ անագորույն թշնամիներ,
Եկան քու Ազգիդ աստվածադիր և դարավոր հիմնաքարերը

կոտրտելու,

Եվ դուն, օ՜, փառք քեզի, ցեղիդ սիրուն զոհվելու համար դեպի

առաջ խոյանալեն,

Ըմբոստացար, և ցասումով ու բարկությամբ անիծեցիր զանոնք,
Եվ սրբազան երդումը կարդացիր մինչև մահ կամովին և

խրոխտաբար քալելու․․․

Դիմադրեր, ո՛վ տառապանքի և մաքառումի անընկճելի ապառաժ,
Ահավասիկ որ տաճարներուդ սրբավեմ գավիթները թրջվեցան...
Քու դյուցազնական և մարտիրոս զավկըներուդ արյունովը

ոսկեվառ,

Ահավասիկ որ սրտերն ուխտվեցան, և ձեռքերը բարձրացան,
Ահավասիկ որ ատելոլթյունը կքալե սրբազան սիրույն հետ թև թևի․
Ոտքի կեցիր, ոտքի կեցիր, ո՜վ գաղափարի և ազատության

ջահակիր,

Որովհետև քեզի հետ ենք.Հայրիկ, քեզի հետ ենք, մարդարե, քեզի

հետ ենք, Վեհափառ,