Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տե′ս, քու ցիրուցան զավկըներդ կործանումի ձայներեն

ըմբոստացած,

Բոլորը մեկ դեպի նոր ու փրկարար Շավարշանները կքողեն,
Եվ Բզնունյաց ծովը, մրրիկովն իր ալիքներուն, քու կերպարանքդ

կաղերսե,

Ոտքի կեցի՛ր մեզի հետ, ոտքի կեցիր տիրաբար, ո՛վ հերոսական

Հայքիկ,

Եվ քու երբեմնի սուբդ և այսօրվան խաշդ նվիրական՝
Երկուքը մեկ այերին մեջ ամրարձնելով, Աստծուդ նայվածքներուն

գալարե,

Եվ դառնությամբ կամ քաղցրությամբ Անոր հարցուր որ ընտրե...
Ես գիտեմ որ Հրեզենը արշալույսին մեջեն պիտի գոռա․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
―«Արծի՜վ, քու հինավուրց Սուրդ այսօր նորեն մերկացո′ւր»
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Եվ արյունոտ Արարատին կատարներուն ստորոտեն,
Անոր ըմբոստացողի մրրկոտ շունը հավիտենապես պիաի հեչե...
1904 Փարիզ


ԿՈՎԿԱՍ

(Նվեր կովկասասգ ընկերներուս)


Ի՜նչ ոսկեղեն դարագլուխ Է այս, և շղթաներու ի՛նչ ՛զայրագին

փշրտում․

Ի՜նչ ընդհարում ճակատ ճակատի, է հավատքի ին՜չ հաղթանակ,
Ի՜նչ երկաթակուռ հարված. բռնապետության անխախտելի

օրենքներուն,

Ի՜նչ արյունի հեղեղում քեզ անարժան թշնամիիդ վայրագ

շարքերեն,