Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

{{Poemx||<poem>Եվ դիակի բացված լանջքերու ի՜նչ արդարաշա՜ր մեռելակույտ, Մեր բոլորին վրիժածարավ աչվրներուն առջև...

Կովկա՜ս, հաղթականորեն դո՜ւն եղար, որ հայտնություններուն

գերագույնր ըրիր․

Քու բազակներուն հուրին մեջն էր գետնահարող զորությունը

Ցեղին,

Քու մտածումիդ մեջն էր, որ ծնավ կարմիր արևը հուսահատյալ

Հաղթության,

Քու արյունիդ մեջն էր, որ վառեցավ ճշմարիտ արյունը երազված

Ընդվզումին.

Եվ այսպես իրիկուն մը քու զինավառ ձեռքերդ ազատության

աստղերուն նիզակվեցան,

Թշնամի երկինքներուն չարիքի կամարներեն կորզելու Քիչ մը լույս, քիչ մը կյանք, քիչ մը սեր և քիչ մը երազ՝ Քու խռովյալ սերունդիդ և ի քեզ ակնդետ ու տառապող եղբայրնե

րուդ համար:

O՜, փառք քեզի, և փառք շանթամարտ հպարտությանը քու

լեռներուդ,

Կարծես անոնց ապառաժներուն հավիտենական տարրերեն են

կառուցված՝

Անպարտելի հասակները քու սևահեր ու հրաչվի որդիներուդ, Քու անտառներուդ ահագնաթափ փոթորիկը գիշերական Անոնց զինվորյալի կուրծքերուն մեջ իր հսկայական հևքը դրավ․ Քու հովիտներդ Անոնց քայլերուն առջև Հույսին ճամփաներուն պես

կանանչացան․․․

Եվ քու հոզմերգ Անոնք շունչին մեշեն փրկության ժամը

շեփորեցին։

Քու ծոցիդ մեջն Է, քու սրտիդ վրան Է, քու արեգակիդ տակն Է, Եվ հարազատ և անպարտելի և անվեհեր զանգվածը մեր հինավուրց

Ազգին,

Մեր նսեմացյալ ճակատները այդտեղ Էր, որ վերջապես իրենց

մութեն պայծառացան,

Այդտեղ եք, որ սկսավ պայքարի սուրերուն ամենեն աբգարր չողալ, Այդտե՜ղ էր, որ ժողովուրդը իր իրավունքը իր կռուփովը պահանջեց,