Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդտե′ղ էր, որ Ան չի լացավ, լի ծնրադրեց և իր գլուխը հողին չի

հասավ,

Այդտե′ղ էր, որ կատաղությամբ զարկավ և հպարտորեն

զարնվեցավ,

Այդտե′ղ էր, որ արդարություն որոտացողի իր ճակատը

փառակերտ՝

Արևմուտքի աշխարհներուն դիմաց ջահերու պես ցոլացուց,
Այդտե′ղ էր, որ իր անեծքի և պժգանքի թուքը թագակրին նետեց,
Եվ այդտե′ղ էր, որ վերջապես Անիրավությունը օր մը ամոթահար

պարտվեցավ,

Եվ քեզի համար, այդտե′ղ է, որ այսուհետև կոթողները Փառքին,
Մարմար առ մարմար սերունդիդ ձեռքերովը պիտի բարձրանան...

Զա՜րկ, Կովկա՜ս, ավերակյալ ու արցունքոտ Հայաստանին աչքերը

քեզի կնային.

Ան գիտե, որ քու թշնամիիդ ատելությունը իր թշնամիներեն է որ

կբխի,

Երբ իր գերեզմանին մոխիրը իր գուժկան հովերուն հետ եկավ

ճամփաներդ սգավորել,

Երբ իր արյունը եկավ քու եղբայրական տանդ սեմերը թրջել,
Երբ իր կոտրտած բազուկը քու կտրիճի ձեռքերուդ ի խնդիր քեզի

դողդոջեցավ,

Թշնամին նույնն էր այն ատեն, այն որ այսօր, քու պաշտպանի

բազուկեն զարհուրած՝

Կուզե զայն ջախջախել, կարենալ տոնելու համար վերջնական

մահացումը մեր Ցեղին․․․

Ուրեմն զա′րկ, Կովկա′ս, թեև գիտեմ որ քու ասպետական
ձեռքերուդ հարվածին անարժան է նա,
Զա′րկ, թեև գիտեմ որ քու սարիդ վեհությունը պետք չէ′ր

արատավորել

Այդ անբաններու խուժանին թունավոր ու պժգալից արյունեն...
Զա′րկ թեև գիտեմ որ հերոսները հերոսներու միայն կրնան

ընդհարվիլ,

Զա′րկ, սա անարգ ճակատագիրը ջախջախելու և Չարիքն

ըմրերանալու համար,

Զա′րկ, որովհետև ամե′ն Հույս զքեզ կհուսա և ամեն Ապագա զքեզ

կպաղատի,