Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զա՛րկ, վասնզի ամեն Ազատություն ու ամեն Արև քու հարվածիցկայծերեն պիտի ծնանին. Զա՛րկ, Քու անթառամ սիրուգ և ատելությանգ չափին խորոլթյանը համեմատ. Զա՛րկ, զարկ, ահավասիկ հորիզոնները կկապույտնան, ահավասիկ առավոտները կճեղքվին, Զա՛րկ, ազատաբեր հարվածիդ շռինդը Մասիսեն ի Տավրոս և մինչև Հայրենիքին խսրերր կթնդա։ 1905 Ժնև


ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ

Եվ այսպես ձեր արդարակշիռ և երկաթեղեն ձեոքերն անպարտելի, Ձեր զինավառ ու կրակոտ կուրծքերեն կատաղաբար մեկնելով՝ Դավադրությունն և Ոճիրը անողորմ հարվածով մը ղեպի հողը կմխրճեն..․ Ո՜հ, ինչպե՞ս մոտենալ ձեր Սարսափին, ինչպե՞ս երգել, ինչպե՞ս ջատագովել, ինչպե՞ս շեփորել ղձեզ, Դուք ինքնիշխան և գերագույն դատավորներդ բոլոր արյունբերան բռնապետներուն... Ու նույնիսկ չեմ գիտեր ձեր զարհուրանքի և պակուցումի անուններն ահավոր, Որովհետև ձեր հաղթական անցքը ճշմարտապետաթյան ճամփուն վրայեն, Այնչա՛փ արագ Է, այնչափ խորտակիչ, այնչափ կոլրցնող և այնչա՛փ ավերիչ. Որչա՛փ անցքը խավարակուռ անտառները մոխրացնող վայրկենական կայծակներուն... Դուք մեր տառապանքին և մեր կռիվին երկարատև տարիներեն ի վեր, Աննվաճելի պարիսպները հանդիսացաք մեր քայլերը կոտորող բոլոր թշնամիներուն հանդեպ՝