Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ բռնակալության քաղաքներուն և անոնք հրապարակներուն վյրա, Երբ մեր դիակը փողոտվելեն մեր տաք արյունը կհոտոտվեր․․․ Ահավասիկ որ ձեր խրոխտ հասակները միս-մինակ և հերոսաբար աշտարակվեցան... Ձեր քայլերը մեռլապատ փողոցներուն մեջ Վրեժին աղաղակը գոռացուցին, Ձեր սարերուն հալածանքեն բոլոր դավաճանները եղբայրադավներուն հետ գերեզմանվեցան, ՈՒ ձեր ճակատ ճակատի և անվեհեր ու անվախ ու հպարտ երևում են, Ծնրադիր խուժանը վատերուն՝ ձեր ոտքերուն կառչելով իրենց կյանքը հայցեցին... Ու դեռ երեկ, ձեր ահաբեկիչ ռումբերը– մարդասպաններու թափորներ մոխրացուցին... Բարբարոսներու այդ խելացնոր ոհմակներուն մեջ վար թավալող արեգակներու նման պայթելով․․․ Այսպես, ձեր արդարախույզի արյունասևեռ լապտերները ձեր ձեռքերեն առկախ, Բոլոր խավարչտին և եղեռնական հոգիներուն գոցված դուռներեն ներս խուժեցիք, Ինչպես Խղճմտանքը, որուն ճշմարտագետ նայվածքը վախճան մըն Է միանդամայն... Դուք օրենքը եղաք եղեռնապաշտ Չարիքին ուռերուն վրա հսկող, Եվ հայրենի ամեն հուզում, ամեն խռովք, ամեն հեռ ու ամեն վրեժ, Հեր նժարին մեջ կշռվեցավ և ձեր արդարասպաս ատյանին սեղանին վրա հայտնվեցավ... Դուք ո՛չ զինակիցներ ունեցաք և ո՛չ ձեր հավատքին վրա իշխողներ, Դուք, դուք ձեր անձն Էիք անսահմանորեն և ձեր արփաթև հողին, Ձեր Եսը գերագույն մարդուն եսն է ամեն զորութենե գերիվեր, Ձեր վճիռը ամեն վճռի մահավճիռն է անողոք, Եվ վա՜յ անոնց, որոնք ձեր կարմիր և մահացու կնիքովը կխարանվին... Եվ մինչև այս որ մեր բոլոր թշնամիները տեսան որ ձեր վրիժաձայնը զարհուրարերի, Արգարության ձայնն էր աստվաձագոչ՝ ինչպես ձայնը Ազատության,