Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու միսիդ, պատանքներն ալ հոգիիս վրան նետն...
Թեդ թևին անցուր ու քալե Ձավին հետ հայրորեն,
Անոր վիրավոր եղնիկի աչվքներն իմաստուն,
Կյանքին բոլոր ճամփաներր գիտեն...
Հոգիիս վրա լուսինը կձյունե...:

12. ՀԱՅՐԵՆԻ ԱՂԲՅՈԻՐ



Արշալույսիս և հույսիս օքերուն էր որ զքեզ ապրեցա,
Ո՜վ, հայրենի և քաղցրահամ աղբյուր,
Եվ քու լուսավառ ձայնդ դեռ ինծի կխոսի,
Ւմ հոգնածի և հուսահատի ուղեղիս մեջեն...
Քու ադամանդյա վազքզ հորդառատ,
Հոգիիս խավարչտին ավերակներուն վրա,
Այսչափ ատենն ի վեր հիշատակներս ու անցյալս կուլա...
Տեմ մոռցած զքեզ, ո՜վ հեոավոր ու եղբայրական աղբյուր,
Կհիշեմ, երբ կուգայի թրջել քու ջուրիդ խորհուրդներուն առջև,
Ւմ երջանիկ աղու աչվըներս ու ճակատս պայծառ,
Եվ գուն գորովագութ՝ ազատության մ՛տածումին նման,
Ւմ արևս ու կյանքս ու հոգիս կքաղցրացնեիր...
Երբ իմ թևերս գեռ չէին կոտ՝րտած սա՜ հոտահասլության
ապառամներեն,

Երբ նայվածքներս ուրախութենե կփակեի,
Երազված հաղթանակներու արեգակին է ահս...
Չեմ մոռցած այն առվակը ոսկին մամուռով,
Որ քու երգիդ հոսանքին առջև կակոսվեր,
Եվ ես մանկական քայլերովս՝ երազելեն՝
Իրեն ճամփեն տարփանքով ու գինովությամբ կերթայի,
Ւնչպես կերթան անոնք որ սպասված Հույսին կուգեն հասնիլ.
Բայց դեռ կհոսի՞ս արդյոք, ո՜վ հայրենի աղբյուր,
Այնչափ հստակ, որչափ էր Արշալույսեն իմ անցյալիս,
Դեռ վճի՞տ են արդյոք սա չուրերգ հին ոքերու,
Եվ քու ձայնդ դեռ ե՞րբ մըն է թե աղաղակ մը վրեժի...