Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց շունչս՝ հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեոավ,
Եվ երգիս տեղ՝ շիթ առ շիթ, շիթ առ շիթ, արցունքներս էին որ
ինկան վրա․․․։

14. ՁԵՌՔԵՐԴ ԻՆՁ ԵՐԿԱՐԵ



Իմաստության և խորհուրդներու շքեղ լամպարս մինչև այսօր,
Մատյաններու և թիվերու մշուշին մեջ,
Եվ ճակատիս ու հոգիիս հոգնությանը հանդեպ՝
Եղրա՜յր, մինչև այսօր, կըսեմ, իր մահը միայն վառեց...։

Ու ձեռքս այրեցավ մտածումիս անբերրի կրակեն,
Ու նպատակիս ճանապարհն անհունորեն անհունացավ.․.։
Ըմբոստի կամքս պայքարին սարսափեն կմոխրանա՝
Եղբա՜յր, և այն երդումը զոր արևծագի մը մեջեն քեզի մրմնջեցի,
Ժամանակին հավերժական շրջանին երկաթե օրենքեն,
Սկսավ, տերև առ տերև, կյանքիս աշունին հետ, դեպի հողը
թափիլ...։

Ինծի կարկառե ձեռքդ և ուղղե՜ նայվածքդ տառապագին նայվածքիս,
Երկարե՜ ձեռքդ, որպեսզի զորավորի երակներուդ արյուեը կարմիրյ
Իմ օտարացյալի արյսւնս դոնե կայծով մը դարնանացնե...
Ես դիտեմ որ սիրտս քու Արտիդ եղրայրորեն պիտի խոսի,
Երբ նայվածքներդ դան իմ նայվածքներուս մեջ'
նախկին բարեկամի մեր կորուսյալ ժպիտները փնտրելոս
Եվ դիտեմ թե, ի՜նչ Է ցեխը և ի՜նչ Է Ոսկին,
Ստրուկներուն օրորոցն Է 4 անկողինը և դադազն Է այն,
Եվ Ոսկին՝ ըմբոստներուն և մեծերան գահն Է,
Եվ հոդին Է, և Օր վան հացր, և բաժակին ջուրը, և պսակն անոնց
ճակտին...»

Ձեռքներդ ի‘նձ երկարէ‘, դեռ
իմիններս անպիպիղծ են՝
Եվ եկուր սրպեսդի նայվածք նայվածքի դեմ,