Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահավասի՜կ որ թշնամիներու արյունին ծարավեն, մինչև այսօր,
Իր ոսկիե պատյանին մեջ կաաաղութենեն կկայծկլտա…
Եվ դո՜ւն, ընկե՜ր, արդնն գիտես արիաբար քալել՝
Մեծ նպատակին այն ազատաբեր ճամփաներեն.
Ուրկե քու երկաթեղեն քայլերդ, հազարավորներու քայլերու հետ,
Հաղթանակներու խոստացված հնչյունը պիտի հնչեցնեն...
Բայց եկո՜ւր, և ահավասիկ ինչ որ քեզմե պիտի խնդրեմ,
Եկո՜ւր և քու բարեկամի ու սիրվածի մատվըներովդ գորովածանր,
Այն երկու կաթիլ լույսը որոնք աչվըներս հույսով և
հպարտությունով կադամանդեն,
Եկո՜ւր զանոնք հավերժության մը համար դեպի Խավարը փակելու…
Որովհետև, Հույսին ձայնեն՝ ինչպես ձայնեն Փրկության, կամ
ձայնեն Տառապանքին…
Կրնա ըլլալ որ իմ մեոյալի աչվըներս՝ նորեն արցունքոտին…,


16. ԾԱՐԱՎ




Ա

Հոգիս վերջալույսին մահը մտիկ կընե,
Չարչարանքի հեոավոր հողին վրա ծնրադիր,
Հոգիս վերջալույսին ու հողին վերքերը կխմե…
Եվ իր մեջ դեռ արցունքին անձրևումը կզգա…

Բ

Ու ջարդված կյանքերուն աստղերը բոլոր՝
Ավերված աչվըներու անչա՜փ նման,
Սրտիս ավազաններուն մեջն այս իրիկուն՝
Հուսահատութենե և սպասումե կոգեվարին…