Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոքա հետևում չեն այն սև Մավրին,
Թե անսրբության հետք-ինչ նշմարեն:
Բայց միայն նոքա մի այլ կին կընտրեն,
300
Առնելով հավատարմություն.
Եթե սա խաբեց, և նոքա նորեն
Կըգտնեն յուրյանց բախտավորություն։
Արդեն մանուկ այգն արձակվեցավ վառ.
Փայլեց արևելք. օրի հոգսերով
305
Լցվեցավ աշխարհ։ Թաղցր դայլայլիկով
Ողջունեցին օր թռչունների պար։
Անգործ ժողովուրդն արդեն կառքերով
Խնդրում է յուրյան ուրախություններ,
Բայց Լևո՞ն, Լևոն հուսահատվելով՝
310
Թափում է սրտի կսկիծ ու վիշտեր։
Եվ նա քայքայված հոգով և մարմնով
Նման է, ասես, ծովին ալեկոծ,
Արտասվախառըն հոնքերն կիտելով՝
Վերջապես հանեց մի շատ խոր հոգոց.
315
«Տխուր նայում եմ ներկայի վերա —
Բոլոր գոյությունս արյո՜ւն է կոխում,
Եվ Հայի կյանքը կորակոր ահա՛
Մի աքսորանքի խուց է երևում։
Սրածայր նետեր, դաշնակ և նշտար
320
Ցցվում են սրտումս, դեղաթափ չունի՛ն.
Խոցված է ուղեղս, լեռնացած խավար
Պաշարում է ինձ. նո՜ր զոհ Տարտարին։
Հա՛յն, որ կործանիչ արծաթասիրություն
Պաշտում է որպես նոր ավետարան,
325
Հա՛յն, որ ծախել է յուր ազատություն,
Կարո՞ղ է հաշվիլ անդամ մարդկության։
Որ բարոյական ցավի մեջ խեղդված՝
Գարշում է գիտել խորհուրդը կյանքի,
|
|