Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որ անշարժությամբ վիճակագրած՝
330
Կարո՞ղ է հուսալ մի ապագայի։
Հա՛յն, որ չէ ողբում յուր հայրենիքի
Հոյակապության փլատակները,
Որ մոռացել է յուր դյուցազների
Հիշել արյունով կնքած գործերը.
335
Հա՛յն, որ չէ ծածկում կուրծքը զրահով՝
Այրել խավարը անշեջ կրակով,
Գնալո՞ւ չէ զոհ անդարձ կորստյան,
Որպես գնացին մարդիկ աննշան։
Չկամ իմ այսօր, ո՛վ սուրբ ազգություն,
340
Չրուցել քո հետ կաշառված գրչով։
Հեռու մեզանից շողոքորթություն,
Թո՛ղ ողջունեն քեզ ծերերն պիղծ գրկով։
Քե՛զ, ա՛զգ, սիրում եմ, բայց ո՛չ այն սիր.
Որով սիրել են քեզ մինչև այսօր.
345
Այն մեղք է եղել լի չարութենով
Եվ տգիտության կեղծավոր ցնոր։
Եվ այդ նման էր այն հիվանդության,
Որից գարշեցան հմուտ բժիշկներ.
Չունեիր նշան դու կենդանության,
350
Լուծվել էր մարմնիդ զգայարաններ։
Եվ ահա՜ ինչու, թշվա՜ռ հայրենիք,
Չունեիր դու բախտ և ազատություն,
Եվ ահա՜ ինչու քո ցավոտ որդիք
Խեղդվեցան, անկան անդարձ գերության։
355
Ա՜խ, թե մի ժանտախտ կարեի բերել
Այդ հայրենասեր խելագարներին
Եվ մի ահագին գերեզման գլորեք,
Եվ նո՜ր սկըզբունք ավետել հային.
|
|