Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ապօրինավոր որդիք ազնիվ մոր,
360
Ձեր հետ է խոսքըս. եկե՛ք հրապարակ.
Դուք, որ պնդում եք թաղել այն հզոր,
Այն անթաղելին՝ ներկա ժամանակ։
Դո՛ւք, աղվեսք, որոնք առագաստ պարզած՝
Առատ շահվում եք հաջողակ հողմից,
365
Որոնք սուրբերի զգեստով ծպտած՝
Ծծում եք հյութը խեղճ Հայի կյանքից։
Որոնց մեջ տարերքն այնպես են խառնըված,
Որ բնությունը ինքը սարսափած,
Կարող էր գոչել. «Ահա ձեզ մարդիկ,
370
Գնայուն մեռյալներ, գեհենի որդիք»։
Ո՜հ, խե՜ղճ Հայ, խե՜ղճ Հայ, քեզ պատառեցին
Այդ ոչխարներով փաթաթված գայլեր.
Գլխիդ զարկեցին, գանձերդ խլեցին՝
Վավաշ հարճերին տանելով նվեր։
375
Եվ եգիպտական դժնյա ախտերով,
Անբա՜խտ ժողովուրդ, վարակված ես դու.
Հարստահարող երկաթի բազկով,
Ո՜հ, կըլափե քեզ կորուստ մահացու։
Անդի՛ն հայրենիք, ցավերիս պատճառ,
380
Մահ է ընթանում ճակատիդ վերա.
Հափշտակության ոգին չարաչար
Սրում է երկսայր գերանդին դժնյա։
Սոսկալի տանջանք, անթաղ դիակներ,
Շղթայք և կապանք, և դառն արտասուք,
385
Անգութ կոտորած, և՛ մրմունջ, և՛ սուգ,
Ե՛վ հարազատիդ արյան առուներ,—
|
|