Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դեռ այս դժոխքի՛ն դու պիտի տանես.
Թշնամու կողմը դարձյալ կըշարժվի,
Դեռ վերջին բաժա՛կը պիտի ըմպես,
390
Եվ այն բաժակն է օրհասականի։
Իսկ թե հորիզոն բացվի կրթության,
Սրբացվի և քեզ դուռը փրկության,
Նորից կըծաղկեն քո բուրաստաններ,
Նոր կյանք կըշնչեն մեռած անդամներ։
395
Եվ Հայությունը... և ո՜վ դու ցնոր,
Ի՞նչ ես ինձ տանջում, աշխարհի առջև
Ուրացանք Հային և Հայի արև։
Ի՞նչ պիտի ասեն հետինք սըգավոր։
Հայրենի ազգ իմ՝ տխուր անապատ,
400
Դեռ կարող էի խեղդել արտասուք,
Թե դառն անցածից քաղելով խրատ՝
Քո վատ սերունդը մեկներ քեզ բազուկ։
Թե այդ քո թշվառ վիճակի վիշտը՝
Մերկացած դեմքով յուր դժոխային,
405
Ուտեր, թափանցեր թոռներիդ սիրտը—
Րոպե՜ քեզանով գոնյա ցավեին։
Որդի՜ք մոլորյալ, դուք պիտ հասկանաք
Այդ նախատինքը հայրենի անվան,
Պիտի հետ բերեք ազգության պսակ,
410
Թե չկամիք դուք գնալ գերեզման։
Նո՛ր աղդ, ո՜վ նոր ազգ, դու չես խոստանում
Հայության լինել պատվար և նեցուկ.
Հայն հառաչում է, դու չես նվիրում
Համազգացության նորան արտասուք.
|
|