Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե Եվրոպայի բոլոր մեծագնի
70 Պատրաստած յուղերն և օծանելիք,
Եվ անուշ ջրերն այն ախորժելի
Թափեիք այստեղ, այս չնաշխարհիկ

Վարդերի վերա, ով, ես չեմ սրտում,
Որ սոցա ամբրոս, սոդա վառ ոգին
75 Հետք թողելու չէր մի ակնթարթում.
Ինքր բուրվելով կըմտներ ձեր հոգին։

Որպես մի աղջիկ նորաբույս կյանքով,
Կըգրավեր նա ձեզ անույշ հոսանքով,
Այն պայծառ աղջիկ, որ շատ կաթոգին,
80 Ոգեշնչում էր սիրածի կողքին։

Ի զո՛ւր է, իզո՛ւր, թե խոսքով հարմար
Ցանկայի նկարել բյուրեղ ջրվեժներ,
Որ ադամանդյա կապելով կամար,
Սրսկում են այստեղ դալարուն մարգեր։

85 Բյո՛ւր պտուղների հաջողակ խառնված,
Բյո՛ւր ծաղիկների բյուր գանով հյուսված,
Թե՛ արձակ հովիտ, թե՛ ամայի ձոր.
Եվ ամեն տեղ այդ զարդե՛ր մեղրածոր։

Պատվական աշխարհ, ես չունիմ գրիչ,
90 Որով գովեց քեզ քո մեծ նկարիչ.
Այո՛, Փարպեցի, մեծ է քո լեզուն,
Երբ Այրարատի տեսար մեծություն[1]։

Ո՛վ վերին Աստված, Դու պարգևել ես
Առատ, ձեռներով այսքան բարություն:

  1. Ղազար Փարպեցի. սա մանրամասն նկարեր Արարատ
    արգավանդությունը, որ շատ աղճատվաձ հասել է մեր ձեռը
    հեղինակի)։