Այստեղ բնությունն է ամեն իշխան
Եվ շատ նման է այն բռնավորի,
Որ անգութ լախտով հարստահարության
Կամեր խլել կամք հպատակների։
III
25
Բարձր սարերի ձյունապատ շղթան,
Որպես մի տիտան երկինք վերուղղած,
Եվ խոր անդունդներ, ուր հազարամյան
Անշունչ լռություն թևեր տարածած
Թաղավորում է, և քարուտ ձորեր, 30
Ուր, որպես առյուծ, բաշ ծածանելով,
Վաղում են արագ, փրփրագեղ գետեր,
Դիպչելով ժայռին և փշրվելով.
Այս բոլորն, ասես, հափշտակում են
Անկախությունը ազատ էակի. 35
Նա պիտ հավատա, պաշտե կուրորեն,
Այստեղից աղբյո՜ւր տգետ խավարի։