Առ սիրուհին իմ Ա***
(էջ 44)
Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածաուում (էջ 85)։
Հավանորեն, այս ոտանավորը նույնպես նվիրված է Աննային (տե՛ս Ռոմանս»–ի ծանոթագրությունը)։
19 Եվ Վեճերի չքնաղության...— Վեներան, ըստ հռոմեական դիցաբանության, գարնան ու այգիների աստվածուհին է, հետագայում նույնացվել է հունական աստվածուհի Աֆրոդիտեի հետ և պաշտվել որպես սիրո ու գեղեցկության աստվածուհի։
24 Քան Վրացուհուն Լերմոնտովյան...-Հավանաբար, խոսքը Մ. Լերմոնտովի «Դևը» պոեմի հերոսուհի Թամարի մասին է։
Իմ սիրած երգը
(Էջ 46)
Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (Էջ 89)։
Բնաբանը, հավանորեն, քաղված է գերմանական կոմպոզիտոր Ֆլոտով Ֆրիդրիխի (1812—1883), «Մարթա» (1847) օպերայից, Լիոնելի մեներգից։
Հանդիպումն անմխիթար
(Էջ 48)
Առաջին և միակ անգամ պտագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 93): Նվիրված է Աննային (տե՛ս «Ռոմանս» ոտանավորի ծանոթագրությունը)։
Այցելություն
(էջ 50)
Առաջին անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 97), ապա՝ «Մեղու Հայաստանի», 1882, № 52, այնուհետև՝ Ս. Շահազիզ, Երկեր, Երևան, 1981, էջ 34։
Բնաբանը քաղված է Ա. Պուշկինի «Черная шаль» բանաստեղծությունից (տե՛ս, А. С. Пушкин 1977, с. 16):