Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն և միայն իրենց հարազատ զավակների նահատակության սուրը արյանով, որն այնքան զորություն ունի իր մեջ, որ կարող Է «ամուր բանտեր, քարե պարսպով... սաստկությամբ թավալել գետին և վանդակից հանել անճար թշվառին» (Եր. Շաճազիզ, Սմբատ Շահազիզի կենսագրությունը, էջ.86)։

Ս. Շահազիզը իր եղբորորդուն գրած նամակներում, շատ տեղ զզվանքով է խոսում, ինչպես վկայում է վերջինս. <...Եվրոպայի գործդրած մեղմեխ և անբարոյական քաղաքականության մասին հայերի վերաբերմամբ, որի հետևանքն են եղել Սուլթան Համիդի կատարած խժդժությունները Հայաստանում և տերության մյուս հայաբնակ վայրերում։ Իր անթվական նամակներից մեկում, օրինակ, նա գրում է. «Վերջ դնենք այս մեր թշվառ կոմեդիային, մի անտանելի թշվառություն ահա պաշարում է մեր սրտերը։ Հայության շունչը սպառում է յուր ազնիվ և դյուցազնական կրծքի մեջ, և Եվրոպան խաղ է անում, մի անարգ և բարբարռոտկան կոմեդիա, տասնիններորդ դարի էջերը կմնան սևացած պատմության մեջ և կարձանագրեն խայտառակ դիպլոմատիայի հնարավորություննհրը։ Եվրոպայի մարդասիրությունը, Եվրոպայի պրոգրեսը ոչ այլ ինչ է, քան թե մի ամբողջ շարք վայրենի կրքերի և անառակության։ Թքեմ այդ ցիվիլիզացիայի երեսին, որ ներկայացնում է մի կատարյալ մտավորական. սիֆիլիզացիա։ Տե՛ս, ի՜նչ դիրք է բռնել այն ճղճղան Ֆրանսիան, որ մեզ ուսուցանում էր եղբայրության և հավասարություն, այժմ ինքը փոխվել է ստրուկ և ծառա և պապանձել է լեզվով, որ մի ծպիտ անգամ չհանե այն անմեղ զոհերը (ընդգծումը մերն է — Տ. Կ.) համար, որոնք պաշտպան են հանդիսանում նրա դավանած սկզբունքների համար։ Գրիչս հրաժարվում է շարունակել այն անտանելի պատմությունը։ Բայց, այնուամենայնիվ, ավելի պիտի հուսալ, քան թե վհատել» (տե՛ս նույն տեղում, էջ 94)։

Եր. Շահազիզը վկայռւմ է նաև, որ բանաստեղծության դրության համար շարժառիթ են ծառայել «...1890 թվի հունիսի 6-ին Կարինում և հուլիսի 15-ին Պոլսում կատարված հայտնի դեպքերի առթիվ և դրանց ազդեցության տակ, երբ հայերն առաջին անգամ արյուն թափեցին իրենց ազատագրության համար» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 221)։

33 Ազա՛տ Բարաբբա, և ավազակ...— Բարաբբա կամ Վարավվա–— Վաղ քրիստոնեական շրջանի հրեական Լեգենդներում՝ ճանաչված ավազակ, որի փոխարեն խաչել են Քրիստոսին։

34 Ազատ և Օսման,— վճռեց Եվրոպա—Հավանորեն, Ս. Շահազիզը նկատի ունի 1877—1878 թթ. ռուս–թուրքական պատերազմին հաջորդած դեպքերի ընթացքը, 1878 թ. մարտի 3-ին պարտված Թուրքիան ստիպված Սան-Ստեֆանոյում հաշտության պայմանագիր է կնքում, որի 16-րդ հոդվածի համաձայն սուլթանական կառավարությունը պետք է ռեֆորմներ անցկացներ Հայաստանում, հակառակ դեպքում Ռուսաստանն իր զորքերը թողնելու էր գրավված վայրերում։ Դեպքերի նման ընթացքը չէր համապատասխանում եվրոպական մեծ պետությունների և, առաջին հերթին,