Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեք պարիսպք դեմ քաջին կանգնել են,
Հետևակը, հեծյալք և փիղք լեռնեղեն.
Մեկն ի մոտանց զայր, մեկայլն հեռվեն,
Շողալով անցնեն, հըրվին ու հըրեն,
Հետևանց կատղած գազանքն ահագին
Զանճոռնի քըթերն քընթըռնեցնեին,
Բոմբյունք ու գոռմունք որոտմանց տային,
Ըզբերդերն յուսոցըն տատանեին.
Դեմ քաջին կարծես քաղաքք և ամրոց
Զինված են ելեր մահ բերեր ի ծոց.
Խորին Ասիո ձայնք ժողովըրդոց
Միաբան վրընջեն ընդ դյուցազն Հայոց։
Իսկ արին Վարդան աշեց քաջերուն,
Կանգնեցավ ի մեջ գընդիցն երկոցուն,
Ահեղ մի գոռաց, սարեր ձայն ետուն,
Շատ կապարճակիրը կանչեց մոտ ձիուն,
Զինչ գերանդազեն անիվ շըրջամահ
Ման գայր ու զարներ աստ անդ պահ ընդ պահ,
Զինչ գունտ արևուն յօզուն ճանապարհ
Չորս բոլոր սըփռեր ու տարածեր ահ,
Կամ զինչ լեռ հրաբուխ ի սև ծոցեն խոր
Ըզսարսափ բնութեան հանե ընդ սև որկոր,
Բոցեղեն գետեր վազցընե հորդոր,
Քարինք կարկըտա լընու զդաշտ ու զձոր.
Թե ամպ, թե երկինք ճաթին ի վերեն՝
Ինքն ամենևին չըդադրի վարեն,
Մինչ որ բոլոր կրակն հանե յանդընդեն,
Անթիվ մահերով հանգչի յիւր սըրտեն.
Այսպես աննըմանն Հայոց դյուցազանց
Կառնուր ըզհետին վրեժ իր հին հարանց.
Եվ վըկայեցին հոգիք Հայկազանց,
Թե քաջութենե նա չարար ինչ զանց։ —
Արդ մինչ չորս բոլորըն մարդով ընկած
Շեղջ շեղջ ցորենո պես տեսավ հընձած,
Հընձանահարի պես զինքն այլ թաթխած
Մինչ ի ծունկ ձիույն՝ արիւն կըտրըճաց,