Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայեցավ յերկինք՝ տեսավ զարեգակն
Որ զափշած, դեղնած օրաշուրջ գընտակն
Սահեր Սանատրուկ լերինն ի կըռնակ,
Կամկար ոտոք գայր ժամըն խավարակ.
Թարթել մի աչաց կերավ անշըփոթ,
Անկարծելի աչք մանուշ տըվավ յօդ.
Երկայն մի շընչեր հոգի երկնահոտ
Աստուծո տեսույն սիրտն էառ կարոտ,
«Արշաւի՜ր, կանչեր, ահա ժամն եհաս.
Դու Հայոց և իմ տանս առաջնորդ ըլլաս.
Պատմես Վահանա զայս իմ հետին դաս,
Թե զնախնիքն ու զսուրբ հարքըդ չըմոռնաս»:
Մինչ զայս քաջն ասեր, ընկան յոտքն անդեն
Արին այն Արտակ՝ Պալունյար ազգեն,
Եվ հըսկայակերպ կորովին Խորեն,
«Վարդան» ձայնելով թըռան ի յանտենն:
Ձըգեր քաջերուն վրա քաջըն Վարդան
Ըզմակուկաձև զիրեն մեծ վահանն,
Ըզսուր, սաղավարտ ու զհամբույր մահվան
Տըվավ առ եղբայրն յուր Համազասպյան։
Եվ իբրև արծվին ի սարիր քարանց
Սլացավ ի գընդե քաջարն հայկազանց,
Մեկիկ նիզակավ ընդ Պարսիր գունդն անց,
Նե՞տ էր, որ թըռավ, թե հուր փայլականց...
Հոն ի մեջ երկուր գընդից զարհուրած
Ի վերա զորար և զորավարար
Խաչածայր նիզակն ի յերկին ուղղած՝
Վարդա՜նն Հայոց կա հանգըստատարած...
Սոսկացան, սրացան Պարսիկքն հապըշտապ,
Աչք քաջին սըփռեց նոցա սև սարսափ,
Գիշերըն խոնավ իջավ զինչ տարափ...
Լո՜ւռ կացեք... Վարդանն է հոս ի մըրափ...


Գ


Ո՞վ ես դու, որ գաս շեշտ ի Շավարշան,
Թև ոք թըռչնորեն, ոտիվք փայլական.