Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պաղեցավ արտսունքն ու արյունն ի սրտիկ.
Պատեց հոգին սև պատկեր սըգով սաստիկ.
Շատ երերագին անցուդարձ արար.
Իբր ի կարկըտե տեսավ դիրուտար
Ըզմեծ բանակացըն մանրած պատառ,
Յորոց վերա լայր լուսին դալկահար.
Զինչ որթատերև ու կանաչ գրնտակ
Գունագույն ծաղկունք ու հասկ նորհասակ,
Եվ ծառք հին արմատք և նոր բարունակք
Ի յիրար անցած և ընկած խառնակ.
Այսպես ի տըխուր դաշտին այն Արտազ
Խառնափընդորյալ կային առ իրարս
Դրոշք ընդ դրոշակիր, զորք ընդ զորավարս,
Զի ընդ հետևակ, կտրիճք ընդ տըկարս.
Այն խրոխտ մըսեղեն բըլուրն անկառի
Ընկել էր անշարժ զինչ կոճղ անտառի,
Այն հրաշունչ մրըրկոտ վրընջոտ ձին արի
Կարթակոտոր կայր ի տյառնեն հեռի.
Այն քաջ մանկըտիք կայտառ ու զըվարթ,
Որ դեռ առվըտուն փայլեին զինչ վարդ
Մայրամած դիմոք, ա՜հ, անկեր են արդ,
Անզուսպ սիրտ և աչքն այն ինչպե՜ս հանդարտ:
Այն ջաջուռ բազուկք, այն լանջք զրահազեն,
Այն ճոճան ճակատք յամուր պըղընձեն,
Որ գային զարնել զբանակն համորեն՝
Հանց փըռվեր, որ ոչ զատվին ի գետնեն։
Եվ այն հորդորակ սպառնալից բերան,
Որ փողով ու անփող բյուրոց տայր հրաման,
Կենաց և մահու կարծեր զինքն իշխան՝
Զյուր իսկ չըպատմե զորպեսըն մահվան՝
Եվ այն հին զենքեր արյունով մըխած,
Որ խոստանային դառնալ ի տուն հարց
Նորանոր արյուն լիզելով փայլած,
Ահա կամ փշրեր կամ գերի ընկած.
Եվ այն մոխրաշունչ Պարս կտրըճվորայք,
Որ քանց մութն ըզլույս՝ ատեին ըզՀայք։