Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քաջերն այն ընկած՝ հոգվույն մեջ կանգնին,
Մահ կենդանանա, մեռնի կենդանին,
Ի սիրտըն փափուկ մաղձ, քանց մեղր անույշ,
Թաղանթե թաղանթ ծավալի քընքույշ՝
Զերկայնուկ թարթիչ աչացըն մեղույշ՝
Չորս բոլոր ածե կամացուկ և ուշ.
Ըզթևն ընդ ուսով զարկած զինչ հավիկ,
Կարծես ականջ տա լըռիկ և մընջիկ,
Զի՛նչ ձայն կիսամեռքն արձըկեն սըրտիկք,
Նեղ հառաչանոք և շընչով ցըրտիկ.
Խաղաղության զինքըն կարծես հրեշտակ,
Կամ թե կուսական փողհար ողբերգակ,
Կամ պատգամավոր սիրելյաց գաղտնյակ
Տանիլ զետքի ուխտն առ սիրտ ըսպասյակ։
Եվ ահա տեսնու կուտակ մի մարմին,
Ահեղ զինչ կորյունք, փայլունք քան լուսին,
Զիրար թևոտած քանց որթ զուռենին,
Թուխ Ռոստոմ, վարդ Վռամն ու թանկ Գարեգին.
Աչկունքն եղիշյա վառին ի յայն տես,
Կրակե արտասուք թափե ջըրի պես.
«Պարծեցի՜ր, կանչե, ծերունի՛դ Ներսես,
Ահա՝ քաջորդիքդ ընկած քաջաց պես»։
Քայց ի՜նչ է այդ կապն ի գոտի քաջաց
Ընդ մեջ Ռոստոմա և Վռամկան կապած,
Քարե քաջերուն, բա՜բե սիրելյաց,
Ո՜վ սուրբ հիշատակ՝ մընա՛ս անմոռաց.
Միաբան ընկերք ի հայրենի տան
Մեկտեղ կեալ մեռնիլ իրարու երդվան.
Առին զկապն հյուսած սիրուհյաց ընծայն
Զիրար կապեցին մընալ անբաժան.
Այնու կապով մոտ եկան Գարեգնին,
Անմահ սիրույն զինքն այլ հաղորդ ըրին...
Ով այդքան սիրով հյուսված կապ անգին,
Ըզքեզ աստեղաց մեջ կախեմ յերկին: —
Հեռի տասըն քայլ ի քաջացս անզույգ
Վարդատիպ Վռամկան նըման կա մանուկ.