Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ ԱՍԵՐ


Ես քո հարազատն եմ, Ավագ եղբայր,
Փառաց պարծանացդ հաղորդ հավասար.
Դու բարձր ես քան զիս, բայց լերունք ամեն,
Ըզքեզ չէ կոխել բայը հրաթև սրոբեն.
Հին են քո պարծանքն հավսար արևու,
Որ ողջունե զքեզ նախ ամեն առտու։
Բայց մի՛ շատ գոռար դու յամպերդ ի վայր,
Թե կու ճանաչես զիս քո փոքր եղբայր.
Չըլնի, որ լերունքն ու բարձունքն ամեն
Ի քեզ շուրջ հային ու տընազ անեն.
Չըլնի, որ ասեն, թե մի՛ այլ պարծիր,
Զի հիմիկ փոխվել է Հայոց երկիր.
Թե՛ փառք, թե՛ պարծանք անցել են, գնացել,
Քո բարձրը գըլխեդ ի վայր են սահել,
Նըման աղբերացդ այդ ու գետերուդ,
Որ կողերդ ի վայր իջնուն գունդագունդ,
Դաշտեր ու ձորեր անցնին և երթան
Ու թափին ի մայր ծովն անդարձական։


ԱՎԱԳ ՄԱՍԻՍՆ ԱՍԵՐ


Կու գընան թափին, կու մընան անանց,
Ալիք կու գընան, ալիք գան հետվանց։
Ավագ Մասիս բարձր, աղբյուրքն անըսպառ,
Փառք ու պարծանքն այլ ձըգվի դարե դար։


ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ


Ըլնի՞ր քո փառքն այլ նըման գետերուդ,
Որ հետ կու երթան, հետ գան շուտ ու շուտ.
Եմ ես այլ Մասիս, ես այլ սար քաջաց,
Երբեմն էի ե՛ս այլ տեղ պարծանաց.
Շատ փառք ունեանք, հիմիկ ի՞նչ ունինք,
Ավա՜ղ, լուկ ամոթ, միայն նախատինք.